Սալբի. Րաֆֆի

Читать онлайн.
Название Սալբի
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467017



Скачать книгу

յուր մեռելը չէ կարող թաղել». բացի այդ, ինձ ասացին, որ ծնողների «թղթերը» չեն ներգործում իրանց զավակների վրա, այդ պատճառով մի այլ «փթիկ» տվի տեր Աբրահամը գրեց. գիտե՞ք, նրա գիրը սարը կճեղքե…: այդ փթիկը տերտերի պատվերով, յոթն աղբյուրի ջրով տրորեցինք և թասի մեջ, գիշերը «աստղունք» դրինք. առավոտյան լուսաբացին տվինք խմեց: Բայց և այնպես, այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցին իմ երեխիս:

      – Զարմանալի է, իրավ զարմանալի, – գլուխը շարժելով կրկնեց ծերունի Մկրտիչը:

      Այդ միջոցին վարպետ Պետրոսը հիվանդի մոտ չէր: Նա յուր առանձնարանում, ո՞վ գիտե, ինչ գործողությամբ էր զբաղված` յուր երեխան մահից փրկելու համար: Բայց պառավ Մարթան երկար խոսակցությունից, երկար խորհրդակցությունից հետո – պատվիրեց, որ առավոտյան ժամ և պատարագ անել տան, աղքատներին հաց բաշխեն և շահեն սրբերի կամքը: Այնուհետև դուրս գնաց յուր ծերունի ամուսնու հետ` մաղթելով հիվանդին առողջություն:

      Հաջորդ օրվա առավոտյան Ծաղկավանի սուրբ Գրորգ եկեղեցու մեջ հիվանդի համար պատարագ մատուցվելուց հետո, բոլոր ժողովուրդը երեք անգամ «տեր ողորմյա» ասելուց հետո, երբ ժամը դուրս եկավ, բոլոր եկեղեցականները հասարակ ժողովրդի հետ միասին` գնացին Հովասաբենց տունը: Այստեղ տիկին Թարլանը կեսգիշերից հոգացել էր առատ և ճոխ «ժամուհաց»: երբ բոլորը կերան-լիացան, ոտքի ելան, և մի-մի վառած մոմ ձեռքերին բռնած «պաշտում» կատարեցին, և հիվանդին առողջություն խնդրելով, Հովասաբենց ննջեցյալներին հանգիստ, արքայություն և կենդանյացը բարի հաջողություն մաղթելով` դուրս գնացին: Բայց տեր Մարուքը` Հովասաբենց ծխատեր քահանան և մահտեսի Ավետիսը` նրա խնամին, մի քանի ծերերի հետ, մնացին վարպետ Պետրոսի մոտ և նրան մխիթարելու և տխրությունը ցրվելու համար խոսակցում էին այս ու այն դատարկ առարկաների վրա:

      Բայց կից սենյակում, որտեղ պառկած էր հիվանդը, շրջապատված մի քանի հնացած և փտած հասկացողությամբ պառավներով, որոնց թվումն էին Հուրի Խան-Դայան` մահտեսի Ավետիսի մայրը և Մարթան` ծերունի Մկրտիչի կինը – ծանր ու բարակ մոլեռանդ կերպով խոսակցում էին զանազան խնդիրների մասին:

      – Աստուծով… այս ավուր «պաշտում՜պատարագը» և մեր զորավոր սուրբ Գևորգը կազատեն Սալբիին հիվանդությունից, – խոսեց պառավ Մարթան:

      – Այդ ճիշտ է, – նրա խոսքը կտրեց Հուրի Խան-Դայան. – բայց Ղալ… գյուղի Աղքիլիսան, ասյդ հրաշալի եկեղեցին բոլորից զորավորն է. մի անգամ փոքրիկ Պողոսը հիվանդ էր. Մենք հույս չունեինք նրա կյանքի մասին. բայց ես վերցրի մի խոյ մատաղացու, գնացի նրա դուռը՝ երեխաս հետս տանելով: Մատաղը կտրել տվինք, փառավորվի՛ տեր Օհանը, մատաղի արյունից խաչաձև դրոշմեց երեխիս ճակատին, օրհնեց… և մենք տուն դարձանք, այնուհետև, որպես սատանի չարիքը ձեզանից հեռու, իմ երեխան նույնպես փարատվեցավ ցավից:

      – Աղքիլիսայի գործը բոլորովին հրաշք է, – ասաց պառավ Մարթան. – չորս տարի առաջ (ես մի քանի տարի շարունակ հիվանդ էի ջերմախտով), տեր Մինասն էր քահանա այնտեղ. աստված յուր կարգն օրհնե. հատուկ աստուծո մարդ էր: Մի գիշեր «Աղքիլիսան» երազում իմաց է տալիս նրան, որ ես յուր տաճարի համար մի վարագույր կարեմ, և այնուհետև ուխտ գնամ նրա դուռը. և խոստանում է փրկել իմ ջերմախտը: Ես առանց ուշացնելու կատարեցի սրբի հրամանը, և իսկույն փարատվեց իմ ցավը:

      – Ինչո՞ւ եք այդ ասում, – ավելացրեց Հուրի Խան-Դայան, գլուխը շարժելով. – ես հասակով բոլորիցդ մեծ եմ, ես անցրել եմ ավելի