Չար ոգին. Ալեքսանդր Շիրվանզադե

Читать онлайн.
Название Չար ոգին
Автор произведения Ալեքսանդր Շիրվանզադե
Жанр Зарубежные любовные романы
Серия
Издательство Зарубежные любовные романы
Год выпуска 0
isbn 9781772467000



Скачать книгу

էր տալիս իր ծնողների վեճին: Այնինչ այն օրից, երբ պայտագործի համար բացվեց եկամտի մի նոր աղբյուր – իր աղջկա ձեռքի վաստակը – նա ավելի ու ավելի ծուլանում էր: Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի պահանջող, քմահաճ և կոպիտ էի դառնում: Շատ անգամ տուն էր վերադառնում դատարկ ձեռներով և հրամայում իսկույն ուտելիք պատրաստել: Կինը երբեմն պատասխանում էր, թե տանը ոչինչ չկա, թե ինքն այսօր ոչինչ չի վաստակել:

      – Պատճա՞ռը, – գոռում էր պայտագործը:

      – Այսօր ինձ ոչ ոք հաց թխելու չի կանչել:

      – Հոգիդ դուրս գա, գնա’, ողորմություն հավաքիր, խոմ քաղցած ապրել չի կարելի: Հը՛մ, դու ասա, Սոնա ջան, մարդ քաղցած փորով կարո՞ղ է ապրել: Տեսնում ես, մայրդ ինչ աներես ու քարասիրտ է: Համ ասում է տանն ուտելու բան չկա, համ էլ ինձ չի թողնում գերեզմանատուն գնամ մեռելահաց ուտելու…

      – Օրիցս դեն ուր ուզում ես – գնա’, կե’ր, խմի’ր, քո բանը պրծած է:

      – Որ մեռել չկա, ո՞ւր գնամ:

      Այս խոսքերը պայտագործը արտասանում էր այնպիսի եղանակով, որ կարծես, մարդիկ չէին մեռնում հենց նրան քաղցած թողնելու համար:

      Մի անձրևային օր նա ճաշի միջոցին ներս մտավ աչքունքը կիտած: Երեք օր էր չէր խմել, ուստի սաստիկ վատ տրամադրության մեջ էր: Իսկ քրիստոնյաները երդվել էին չմեռնել, և Ոսկանը անիծում էր բոլոր կենդանի հարուստներին: Սոնան խրճիթի առջև ծալապատիկ նստած, կարկատում էր հոր հնամաշ արխալուղը: Ուրախացավ հորն արթուն տեսնելով:

      __ Մայրդ տա՞նը չի:

      __ Չէ՛:

      – Վե՛ րկաց տեսնեմ, ի ՞ նչ ես տալիս ուտելու:

      Սոնան մտավ խրճիթ և այնտեղից բերեց, հաց, պանիր և մի քիչ կարագ:

      – Դա ի՞նչ է, – ասաց պայտագործը, ծուռ-ծուռ նայելով Սոնայի բռնած սկուտեղին, – շատ հարկավորս է քո կարագը: Փա’հ, երեք օր է չեմ խմել, սիրտս էլ չոր-չոր բան է ուզում, մի կտոր ձուկ կամ միս, իսկ դա ինձ կարագ է տալիս, այն էլ ծտի աչքի չափ: Դե՛նը տար…

      Սոնան վշտացավ: Կարագը իր բաժինն էր, պահել էր հատկապես հոր համար: Սկուտեղը ձեռին՝ նայում էր պայտագործին այնպիսի դեմքով, որ, կարծես, ոտից գլուխ մեղավոր էր նրա առջև:

      – Դու ինձ ա՛յն ասա, Սոնա ջան, մայրդ փող ունի: Հարցը Սոնային նեղը գցեց: Գիտեր, որ մայրը պատի մեծ խորշի մեջ թաքցրած ունի մի քանի արծաթի ու պղնձի դրամներ: Դա հացթուխի սեփական վաստակն էր: Կոպեկ-կոպեկ հավաքել էր, և Սոնան չգիտեր ինչու համար:

      – Հը՛մ, ինչո՞ւ չես պատասխանում, ասա’ , մայրդ փողից-բանից ունի՞…

      – Չեմ իմանում:

      – Դրուստն ասա:

      – Չեմ իմանում, – կրկնեց Սոնան, աչքերը անգիտակցաբար դարձնելով դեպի այն խորշը, ուր թաքնված էին մոր կոպեկները:

      – Ի՞նչ ես դես ու դեն մտիկ անում, դրուստն ասա , սուտ ասելը մեղք է:

      Այո’, տասներկու տարեկան աղջիկը շատ անգամ էր մորից լսել, թե սուտ ասելը մեղք է, թե սուտ ասողին աստված պատժում է: Եվ նա երբեք սուտ չէր ասել: Րայց գիտեր և այն, որ գողությունն էլ մեղք է և ավելի մեծ մեղք:

      – Չեմ իմանում, կա թե չկա, չեմ իմանում, – կրկնեց նա:

      Ձայնը և դեմքի այլափոխվելը մատնեցին նրան:

      – Սոնա, – գոռաց պայտագործը, – դու հորդ խաբում ես, այս տանից փողի հոտ է գալիս, ես քաղցած ու ծարավ եմ:

      Սոնան տատանվեց: Նրա սիրտը տանջվում էր խղճի խայթից: Նա ինքն իր հետ կռվում էր. մի կողմից ստախոսություն մյուս կողմից գողություն: Մի կողմից հոր աղաչանքը, մյուս կողմից մոր