Название | Չար ոգին |
---|---|
Автор произведения | Ալեքսանդր Շիրվանզադե |
Жанр | Зарубежные любовные романы |
Серия | |
Издательство | Зарубежные любовные романы |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467000 |
– Եկե՛ ք: եկե ՛ք, եթե կարող եք, ինձ բռնեցեք:
Նրա սևորակ աչքերը վառվել էին սև ադամանդների պես: Նա ուրախ էր, որովհետև ոչ ոք նրա պես վազել չգիտեր, Արդեն երեք-չորս անգամ պտտել էր բլրակի շուրջը, և խաղընկերները չէին կարողացել նրան բռնել: Արդարև, նա սիրուն էր: Արեգակը այրել և սևացրել էր այտերն ու քիթը, քարերը քերել էին ոտները և կոպտացրել, բայց, այնուամենայնիվ, սիրուն էր: Սիրուն նույնիսկ այն երկու կտոր ցնցոտիների մեջ, որ հազիվ հազ ծածկում էին նրա մարմնիկը և որ չքավորների լեզվով կոչվում են «հագուստ»:
– Եկե՛ք, եկե ք, թե կարող եք, ինձ բռնեցեք…
Դարձյալ խաղընկերները հարձակվեցին նրան բռնելու: Նորից կամեցավ փախչել, բայց այս անգամ պատահեց մի բան: Մի քանի քայլ չարած, հանկարծ մի վայրենի ճիչ արձակեց և երեսնիվեր ընկավ հողաբլրի վրա: Ոչ այնպես, ինչպես սովորաբար ընկնում են նրա հասակակիցները և իսկույն ոտքի կանգնում: Նա ուղղակի թավալվեց ինչպես գնդակահար եղած մի փոքրիկ գազան, մռնչալով ստացած վերքից:
Խաղընկերները մի ակնթարթում մոտեցան նրան բարձրացնելու: Նա մի տարօրինակ շարժում գործեց: Ամենը սարսափած դես ու դեն ցրվեցին: Նրա ամբողջ մարմինն ու երեսի մկանունքները ընդարմացել էին: Աչքերը կիսաբաց էին, բիբերը խոշորացած և անշարժ: Բերանից հոսում էր փրփրալի թուքը թանձր շարավի պես: Նրա ձեռների բութ մատները, ինչպես ոլորուն պարան, ծռվել էին դեպի ափերը և սեղմվել մյուս մատների տակ, իսկ ոտների ոլոքները ցցվել էին չորացած ընկույզների նման: Դեմքը առաջին վայրկյան դեղնեց, հետո սկսեց կապտել, մթագնել, վերջապես, բոլորովին կարմրեց: Շնչառությունը մի քանի վայրկյան ընդհատվեց, ապա վերադարձավ: Այս դրության մեջ մնաց մի րոպեի չափ: Հետո նրա ձախ երեսի մկանունքները սկսեցին ցնցվել, ապա ցնցվեց աջ երեսը, պարանոցը և այնուհետև – ամբողջ մարմինը: Այժմ նա շնչում էր արագ-արագ, ուժգին և, կարծես, հառաչելով:
Այս անսպասելի դեպքը ապշեցրել էր նրա խաղընկերներին: Տասը քայլ հեռու հավաքված, նրանք նայում էին իրանց ընկերուհուն: Բոլորի դեմքերի վրա նկարված էր և՛ երկյուղ, և՛ հետաքրքրություն: Ի՞նչ պատահեց սիրուն Սոնային: Մի րոպե առաջ վազվզում էր ամենից արագ, ինչու այժմ, գետնին թավալված, երկյուղալի շարժումներ է անում: Ո՞վ գիտե, քարով խփեցին նրան: Բայց ոչ ոք Սոնային ձեռ չէր տվել: Նա ինքն ընկավ, այս տեսան բոլորը:
«Սևիկ» Մարգարիտը վազեց Սոնայի ծնողներին լուր տալու: Տանը ոչ ոք չկար: Սոնայի հայրը շուկայումն էր, իսկ մայրը գնացել էր ուրիշների համար հաց թխելու: Նա շրջիկ հացթուխ էր: Ա ՛խ, եթե իմանար, ի նչպես նրա միակ զավակը, անտեր, անօգնական, ընկած է փողոցում, արեգակի տակ, ի՛ նչպես նրա մազերը գզգզվել են, փոշով ծածկվել և ի նչպես նա խրխռում էր վիզը կտրած գառնուկի պես:
– Գիժ-Դանելը, գիժ-Դանելը, – գոչեցին մանուկները միաբերան և մի վայրկյանում ցրվեցին այս ու այն կողմ:
Փողոցի ծայրից գալիս է մի մարդ, հաստ ու երկայն գավազանը կրծքի վրա սազի պես բռնած, բարձր ձայնով թուրքերեն երգելով: Նա ոտաբոբիկ էր և գլխաբաց: Նրա սևացած և բրդբրդոտ կուրծքր բոլորովին մերկ էր, ալեխառն միրուքն ու մազերը կեղտոտ և փշերի պես ցցված: Նրա հագուստը բաղկացած էր հաստ կտավից կարած մի շապկից և կարճ անդրավարտիկից, որ ծածկված էին թանձր կեղտով: Ո՞ վ չէր ճանաչում գիժ-Դանելին և չէր տեսել նրան: Օրը մինչև երեկո նա պտտում էր կիսավեր քաղաքի փողոցներում, մերթ ողբալով փլատակները, մերթ վազվզելով և երբեմն չորքոտանի ման գալով, որ ավելի վախեցնի վախկոտ մանուկներին և ծիծաղեցնի անվեհերներին:
Նա մոտեցավ Սոնային, բղավեց նրա վրա: Աղջիկը չվերկացավ, չշարժվեց: Դանելը զարմացավ, այն ո՞ր հանդուգն երեխան է, որ գիժ-Դանելից չի սարսափում: Եվ նայեց աղջկա երեսին: Այժմ Սոնայի ձեռներն ու ոտները չէին կծկվում, միայն նա շատ գունատ էր և զարմացած աչքերով մտիկ էր անում Դանելի երեսին: Նրա բերնի փրփուրը, խառնվելով գետնի փոշիի հետ, ցեխոտել էր երեսն ու մազերի մի մասը: Նա հանդարտիկ բարձրացրեց ծանրացած գլուխը և նստեց:
– Քեզ խփե՞լ են, – հարցրեց գիժ-Դանելը:
Սոնան լուռ նայում էր նրա երեսին: Նա իր մարմնի մեջ զգում էր սաստիկ թուլություն: Ոչինչ չգիտեր այն հանկարծահաս հարվածի մասին, որ նրան թավալեց գետնին:
– Գլուխս ցավում է, – արտասանեց նա նվաղած ձայնով:
Գիժ-Դանելը խեթ-խեթ նայեց նրա երեսին, և հանկարծ սովորական բարկությունը փոխվեց մի անսովոր մեղմության:
– Մանիշա՛ կս, Մանիշա՛ կս, – գոչեց նա, – լավ միտս է, նա էլ չէր խոսում, չվերկացավ: Դու վերկաց, ես քեզ կօգնեմ:
Նա բռնեց Սոնայի բազուկներից և ոտքի կանգնեցրեց, հետաքրքրությամբ նայելով նրա աչքերին, հասակին, մազերին: Հետո նայելով իր չորս կողմը, այնպես որ, կարծես, վախենում էր տեսնեն, համբուրեց Սոնայի ճակատը, գրկեց նրան և բարձրացրեց:
– Է՛յ, լակոտներ, եկե՛ք, ցույց տվեք Մանիշակիս տունը, ես ասլան Դանելն եմ, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:
Ուրիշ ժամանակ Դանելի այս սովորական սպառնալիքը կստիպեր փոքրիկներին անհետանալ: Այս անգամ, տեսնելով, որ նա հայրական խնամքով գրկեց ընկերուհուն, սիրտ առան, և առաջ գալով, ցույց տվին Սոնայի բնակարանը:
Փողոցի միջին մասում, երկու փոքրիկ տների մեջտեղ, երևում էր տասը քայլ երկայնությամբ մի պատ, որ կազմված էր միմյանց վրա առանց շաղախի դարսած քարերից: Երկու հնամաշ տախտակներ, իրարու հետ բևեռված, ծառայում էին դռան փոխարեն:
Գիժ-Դանելը, Սոնային գրկած, մտավ մի կեղտոտ բակ, որի խորքում գտնվում էր Սոնայի բնակարանը, գյուղական խրճիթի պես մի բան: Նա զգուշաբար բեռը դրեց խրճիթի դռների առջև և, դառնալով մանուկներին, հարցրեց.
– Այս երեխան