Երկեր եւ վիպակներ. Ատրպետ

Читать онлайн.
Название Երկեր եւ վիպակներ
Автор произведения Ատրպետ
Жанр Современная зарубежная литература
Серия
Издательство Современная зарубежная литература
Год выпуска 0
isbn 9781772466850



Скачать книгу

համարած ընկերակիցներին: Մշեցի գաղթականների հրդեհների ժամանակ տարած հաղթանակներից սքանչացած՝ Կաղ-Մքոն ու Կարճ-Նազարը սկսեցին իրար ձեռքից խլել նորավարժ թուլումբաջիներին: Արդեն հարևան բոլոր թուլումբաջիների խմբերը, թեև նախանձելով, բայց անկեղծ խոստովանվում էին գաղթական թուլումբաջիների մեծ հաջողականությունները և այդ բոլորը վերագրում էին Կարճ-Նազարի ժրաջան աշխատասիրության: Կաղ-Մքոն ավելի ու ավելի կատաղում էր այդ բանը լսելով, այնպես որ նա էլ չկարողացավ զայրույթը զսպել: Մեկ անգամ նա, ս. Խաչ եկեղեցու բակում, ասաց մի պառավ կնոջ, որ Սելամսըզի թուլումբաջիներն էլ չեն օգնի նրանց, էլ հագնելիք ու վառելիք չեն տալ, քանի որ նրանց որդիքր իրենց խումբը թողնելով, անցել են Կարճ-Նազարի թուլումբաջիների շրջանը մտել:

      Այս բանի վրա կատաղեց պառավը և ասաց.

      – Որ էդպես է, դուք մեզի ոչ թե մեր խեղճության ու աղքատության համար է, որ օգնում եք, հապա մեր ուսերի համար: Լավ, մենք էլ չենք ուզեր ձեր օգնությունը: Սրանից հետո մենք էլ ձեր դուռը չենք գալ ողորմության, մեր դարդը կլանք, մեր ձեռքը կերկարենք Կարճ-Նազարի թուլումբաջիներին: Նրանք դեռ մարդու չեն հարցրել, թե յուր որդին ո՞ր թուլումբաջիների շարքն է:

      Պառավն իր համառությունով կարողացավ դրացիներից շատերին էլ քաշել Կարճ-Նազարի կողմը: Կաղ-Մքոյի թուլումբաջիների խումբը հետզհետե թուլացավ, երբ մշեցիների մեծ մասը հեռացան: Ընկերներից մի քանիսը թեև չէին կարողանում համարձակ Կաղ-Մքոյի երեսին տալ իր բռնակալությունը, բայց կողմնակի կերպով հասկացնում էին: Հրդեհների օգնության շատերը չէին գնում, շատերը ուշանում էին, շատերն էլ նրա անտեղի նկատողություններից վրդովված` թողնում փախչում էին:

      Ավելի խորշում էին նրանից, որ հրդեհների ժամանակ իր կատարած սխալները չէր հանձն առնում և հանցանքը ուրիշների վրա էր բարդում:

      Այդ միջոցին երեք-չորս ամսով հիվանդացավ Կաղ-Մքոն և չկարողանալով դիմադրել ընկերներին, Սելամսըզի թուլումբաջիների խմբապետության պաշտոնը հանձնեց Լալ-Մարգարին, յուր ամենահպատակ ընկերոջը: Խմբապետից դժգոհ թուլումբաջիները կարծեցին, որ այժմ հնարավոր կլիներ հաշտվել Կարճ-Նազարի հետ, բայց Լալ-Մարգարը առանց Կաղ-Մքոյի խորհրդի՝ քայլ անգամ չէր առնում, այնպես որ անկողնից հրամաններ էր արձակում հիվանդ էքս-խմբապետը՝ հրդեհների ժամանակ աղետների առաջն առնելու համար: Այնպես որ այդ ժամանակները միայն անունով, չորս ջրհանով ու գործիքներով գոյությունը պահպանում էր Սելամսըզի խումբը, անդամներից ո՜րը մտել էր մոտակա ուրիշ խմբեր, ո՜րը ետ էր քաշվել, ո՜րն էլ սպասում էր, որ իրենց անփոխարինելի առաջնորդը առողջանա, որպեսզի կրկին ձեռք զարկեն գործին:

      Այնինչ Կարճ-Նազարը տիրապետում էր թաղերին, գնդակի նման հասնում էր ամեն կողմ, առանց դժվարությունների հանգցնում էր հրդեհված տները, օգնում էր թշվառներին և դեպի իրեն գրավում ժողովրդի սիրտը: «Տիեզերքում, ուրիշ լրագիրներում ամեն մարդ կարդում էր նրա և նրա թուլումբաջիների քաջասրտության և արիաջանության նկարագրությունը: Ամեն մարդ ակամա խոնարհվում էր նրա հաստատակամության առաջ, և ամենքը հիանում էին նրա արիաջանությամբ: Կ. Պոլսի ամեն շրջանում, ամեն թուլումբաջիների օջախում նսեմացավ Կաղ-Մքոյի անունը, որը մի ժամանակ ամեն տեղ խոսակցության հերոս էր հանդիսացել և համարյա թե սկսեցին նրա գոյությունն անգամ մոռանալ:

      Մի