Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը. Սուսաննա Հարությունյան

Читать онлайн.
Название Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը
Автор произведения Սուսաննա Հարությունյան
Жанр
Серия
Издательство
Год выпуска 2024
isbn



Скачать книгу

ինձի, ես ալ կարծեցի Սիրանուշն ես (ԵՎ, էջ 123):

      Մասիս. – Տարոսը քեզի, Սաթենիկ (ԵՎ, էջ 123):

      Սամսոն.Մեզի կհամոզեին, որ մենք Մադագասկար, Կանադա, Հարավային Ամերիկա երթանք (ԵՎ, էջ 117):

      Մասիս. – Թույլ կտա՞ք քույր գտած եղբորը համբուրել ձեզի (ԵՎ, էջ 108):

      Մասիս.Աս ան աղջիկն է, որ Լենինականում ծաղկեփնջով եկել էր մեր քարավանը դիմավորելու (ԵՎ, էջ 121):

      Արմեն. – Ինչի պետք է ադ հայրենիքը, որ աղջիկ մը կմերժի տղայիս (ԵՎ, էջ 104)։

      Մասիս. – Եթե ան ալ իր սիրածը ունենա, մեր սերը իսկույն կխաչաձևվի (ԵՎ, էջ 91):

      Ինչպես երևում է բերված բնագրային օրինակներից, դուն, ինձի, քեզի, մեզի, ձեզի, աս, ադ, ան դերանուններն օգտագործվել են դու, ինձ, քեզ, մեզ, ձեզ, այս, այդ, այն ձևերի փոխարեն:

      Արևմտահայերենում չկան այստեղ, այդտեղ, այնտեղ դերանունները և դրանց փոխարեն գործածվում են հոս (բացառականում հոսկե), հոդ, հոն (բացառականում հոնկե) դերանունները: Բերենք բնագրային օրինակներ.

      Մասիս. – Հոս ի՞նչ գործ ունես (ԵՎ, էջ 95):

      Սամսոն.Հոս է մեր վերջին հանգրվանը (ԵՎ, էջ 117):

      Սաթենիկ. – Թուրքիա էինք, հետո փախանք Եգիպտոս: Հոն դրությունը անտանելի էր (ԵՎ, էջ 89):

      Արմենակ. – Ինչ ընենք, քանի հոն ենք, մեզի պես կըլլանք, հոս որ եկանք, ձեզի պես կըլլանք (ԱՓ, էջ 463)։

      Արմենակ. – Ես ձեզի ավտո ալ կուղարկեմ։ Ասենք ոչ, ինչո՞ւ, հետս վալյուտի բերած եմ, հոսկե կառնեմ (ԱՓ, էջ 463)։

      Բերված բնագրային օրինակում հոսկեն հոս դերանվան բացառական հոլովն է և համապատասխանում է այստեղից ձևին։

      Մասիս. – Հոնկե դիտեցի Արարատը (ԵՎ, էջ 91):

      Հոնկեն հոն դերանվան բացառական հոլովն է և համապատասխանում է այնտեղից ձևին:

      Ասիկա, ատիկա, անիկա դերանուններին արևելահայերենում համապատասխանում են սա, դա, նա, դերանունները:

      Մասիս. – Ոչ, ասիկա այլևս քարտեզ չէ և ոչ ալ երևակայություն (ԵՎ, էջ 91):

      Սամսոն. – Չէ, ինչ թաքցնեմ, ատիկա ինձ մեծ ցավ պիտի պատճառեր (ԵՎ, էջ 118):

      Սամսոն. – Ոչ, անիկա իսկական էր (ԵՎ, էջ 115):

      Սահմանական եղանակի ներկան և անցյալի անկատարը կազմվում են կը եղանակիչով (կը գրեմ – կը գրէի, կը գրենք – կը գրէինք, որ միավանկ բայերից առաջ գործածվում է կու ձևով (կուգամ, կուտամ, կուլամ): Բերենք բնագրային օրինակներ.

      Սամսոն. – Տար, տար ինձի ձեր ճամփով, ձեռքդ ամուր բռնած կուգամ, քաջ գիտեմ, որ դու ինձի չես խաբեր (ԵՎ, էջ 124):

      Արմենակ. – Հոս հոգնեցիք՝ կուգաք հոն, հոն հոգնեցիք՝ կուգաք հոս (ԱՓ, էջ 463)։

      Արմենակ. – Մարդ աշխարհ կուգա մեկ անգամ (ԱՓ, էջ 461)։

      Ստեփան. – Մենք բոլորս խոսք կուտանք, որ շատ շուտով մենք ալ հպատակություններս կփոխենք, կդառնանք մաքուր սովետական քաղաքացի (ԵՎ, էջ 512):

      Սամսոն. Հա՛, հա՛, հա՛, ինչ միամիտն ես եղել, քուրս, խնդալս կուգա (ԵԲ, 117):

      Մը անորոշ հոդը դրվում է գոյականից հետո և ձայնավորից առաջ դառնում է մ´, մըն: Ի-ն հնչունափոխվում է ը-ի՝ մի>մը: Արևելահայերերենի է-ն դառնում է ա՝ Էլ>ալ:

      Մասիս. – Անմեղ բարի խաղ մըն է (ԵՎ, էջ 95):

      Արմենակ. – Անգամ կրնաք քիչ մըն ալ բիզնես ընել (ԱՓ, էջ 463)։

      Արևելահայերենում