Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը. Սուսաննա Հարությունյան

Читать онлайн.
Название Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը
Автор произведения Սուսաննա Հարությունյան
Жанр
Серия
Издательство
Год выпуска 2024
isbn



Скачать книгу

բարբառային բառերը մեծ թիվ չեն կազմում: Իսկ ինչ վերաբերում է բանավոր-խոսակցական լեզվին բնորոշ բառապաշարին, ապա դրանց գործածությունը պիեսներում բավականաչափ առատ է: Բարբառային և ժողովրդախոսակցական բառերը միանման չեն: Բարբառային բառերը սահմանափակ, տարածքային նեղ գործածություն ունեն: Նման բառերը Արամաշոտ Պապայանի կատակերգություններում համեմատաբար քիչ են. Օրինակ՝ չուր (մինչև), լաո (որդի, զավակ), ազիզ (սիրելի, թանկագին), խաթեր համար (պատվին), չակոլի (չքանդվի): Բերենք բնագրային օրինակներ.

      Թագուհի. – Դեռ լույսը չբացված կգա, կմղկտա չուր իրիկուն ու իրիկուն դառ ու դատարկ կելնի կերթա (ՀՀՆԾ, էջ 192):

      Թագուհի. – Էդ նրանից է, լաո, որ աջ ձեռք չգինա, թե ձախ ձեռք ինչ կենե (ՀՀՆԾ, էջ 193):

      Հեղինե. – Չէ՜… Էս երկու ազիզ բալեքս պատերազմում զոհվեցին (Բ, էջ 11):

      Մամիկոն. – Գնանք, գնանք, մինչև կյանքիս վերջը պարտական եմ քեզ: Քո խաթեր համար մի հատ էլ երգ ասեմ (ՍԹ, էջ 142):

      Թագուհի. – Տղա Մարտինիչ, քո տուն չակոլի, քո կուժ մոռցար (ՀՀՆԾ, էջ 251):

      Ժողովրդախոսակցական բնույթի բառերն ու արտահայտություններր բավականաչափ շատ են Արամաշոտ Պապայանի պիեսներում, ուստի շատ դժվար է բոլորի մասին խոսել: Թվարկենք մի քանիսը: Բերենք օրինակներ. էս (այս), էն (այն), էսպես (այսպես), էնպես (այնպես), հա (այո), էդքան (այդքան), էլ (այլևս), էծեր (այծեր), հրես (ահա) և այլն: Իր պիեսներում Արամաշոտ Պապայանը գործածել է նաև ժողովրդախոսակցական լեզվին հատուկ ձայնարկություններ և այլ սպասարկու բառեր, որոնք խոսքը դարձնում են ավելի արտահայտիչ:

      Հա բառը օգտագործվում է մի շարք իմաստներով: Ամենից առաջ այն գործածվում է որպես պատասխանական բառ, որը համարժեք է այո-ին: Սակայն առավել հետաքրքրական են հետևյալ կիրառությունները:

      Հա՞ – հարցում ճիշտ լինելու մասին:

      Լուսինյան. – Սամսոնը, Մասիսը…Հասկացա, պահ են մտել, հա՞: Սամսոն՜, հարազատ (ԵՎ, էջ 80):

      Հա – հաստատում.

      Ցոլակ. - Հա, իհարկե, ճարպն ու յուղը խոհարարի և այլոց փորը, ճենճն ու ջուրը իմ հորը (ԽՊ, էջ 142):

      Սամսոն. – Հա՜, հա՜, հա՜, ինչ միամիտն ես եղել, քուրս, խնդալս կուգա (ԵՎ,117):

      Հա – ասվում է մի բան դժվարությամբ հիշելուց հետո:

      Տիգրան. – Տիգրա՞ն… Հա, լսել եմ, բայց նրա մասին ասում են, որ… (ՄՀ, էջ 30):

      Բազմաթիվ կիրառություններ ունի նաև վայ բառը: Այն արտահայտում է սպառնալիք, զարմանք, սուգ, ողբ, ափսոսանք, հեգնանք, սարսափ, ահ և այլն:

      ա. Սպառնալիք.

      Հեղինե. – Ահա մի շաբաթ է աղոթում եմ, որ էսօրվա խաղը մերոնք տանեն, թե չէ՝ վայն եկել է այսօր մեր ուրախությանը (Բ, էջ 12):

      բ. Զարմանք.

      Պետրոս. – Վա՜յ… ը՜… Դուք էլ եք այստե՞ղ… (ԽՊ, էջ 179):

      գ. Սուգ, ողբ.

      Շուշան. – Վայ, քոռանամ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին… (ԽՊ, էջ 179):

      դ. Ափսոսանք.

      Նունուֆար.Վա'յ, քոռանամ, մոռացել էի (Մ, էջ 86):

      ե. Հեգնանք.

      Հայրապետ. - Վայ դու, խրբուկ ծաղիկներն էլ է պրոկատ վերցրել (ԿՀ, էջ 59):

      զ. – Սարսափ, ահ.

      Շուշան. –