Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը. Սուսաննա Հարությունյան

Читать онлайн.
Название Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը
Автор произведения Սուսաննա Հարությունյան
Жанр
Серия
Издательство
Год выпуска 2024
isbn



Скачать книгу

կանին Ա. Պապայանը եղբորորդու՝ Արամի հետ միասին գրում է «Մեծ հարսանիք» կատագերգությունը, որը բեմադրվում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում և ունենում է մեծ հաջողություն:

      Ա. Պապայանի «Ծիծաղ» ժողովածուի մեջ զետեղված են մեկ-երկու գործողությամբ կատակերգություններ՝ «Բախտավորյաններ», «Փեսատես», «Կնունք», «Մանրուք», «Սուտը թակարդում» և այլն, որոնցում հեղինակը ծիծաղի զենքով կրակի տակ է առնում բյուրոկրատիզմն ու շաղակրատությունը, անազվությունն ու եսասիրությունը: Անխնա մտրակելով բացասականը՝ հեղինակը միևնույն ժամանակ գովերգում է դրական հերոսներին ու բաց անում նրանց բազմաբովանդակ դրամատիզմով լի ներքին աշխարհը:

      Ա. Պապայանի բոլոր կատակերգություններն էլ բեմադրվել են մեր հանրապետությունում, իսկ նրանցից շատերը թարգմանվել են և հաջողությամբ բեմադրվել մի շարք երկրներում:

      «Բախտավորյաններ» և «Փեսատես» կատակերգություններն արժանացել են միութենական մրցանակի:

      Ա. Պապայանի ստեղծագործությունների կարևոր դրական հատկանիշներն են՝ մեծ ներշնչանքը, սերը հայ հասարակ, աշխատավոր մարդկանց կյանքի, խոհերի ու հույզերի խոր, բազմակողմանի պատկերումը:

      Ա. Պապայանի լավագույն գործերից են «Մեծ հարսանիք», «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացուն» (1972), «Խանդից պատուհաս», «Երևանյան վարդեր», «Գնա մեռի, արի սիրեմ» (1973) և այլ կատակերգություններ:

      Ա. Պապայանի պիեսները ներկայացվել են նախկին Խորհրդային Միությունում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Անդրկովկասյան և Միջինասիական հանրապետություններում: Այնուհետև կտրել-անցել են երկրի սահմանները, բարձրացել Բուլղարիայի, Չեխիայի, Մոնղոլիայի, Սիրիայի, Լիբանանի Նյու Յորքի, Բոստոնի, Լոս-ԱՆջելեսի, Փարիզի և Լոնդոնի թատերաբեմերը:

      Ա. Պապայանի պիեսները թարգմանվել են շատ լեզուներով: Իր պիեսների բեմադրությունների թվով Ա. Պապայանը գրավում է առաջին տեղը հայ թատերագիրների շարքում:

      1981 թվականին Ա. Պապայանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով, իսկ մինչ այդ, 1971 թվականին նա պարգևատրվել էր «Պատվո նշան» շքանշանով:

      ԳԼՈՒԽ 1 ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՇԵՐՏԵՐԸ և ԴՐԱՆՑ ՈՃԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      Կատակերգությունը (կոմեդիան) գրական սեռերի երեք տեսակներից մեկն է: Մյուս երկու տեսակներն են ողբերգությունը (տրագեդիան) և դրաման: Կատակերգությունը, Արիստոտելի սահմանումով, փաստերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում: Ըստ Արիստոտելի՝ ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում:

      Կատակերգության ժանրը ձևավորվել է Հին Հունաստանում մ.թ.ա. 5-րդ դարում՝ «կոմեդիայի հայր» Արիստոֆանի, ապա նաև Մենանդրոսի ստեղծագործության մեջ: Կոմեդիան իր անվանումը ստացել է ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախ խաղերից և ներկայացումներից:

      Կատակերգության միջոցով գրողները ձգտում են վեր հանել կյանքի ծիծաղելի կողմերը:

      Կատակերգությանը բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը: 19-րդ դարում կատակերգության ժանրը զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուշինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը: Հետագայում ևս կատագերգությունը շարունակում է մնալ ամենատարածված ժանրերից մեկը: Այդ ժանրի փայլուն ներկայացուցիչներից է Գ. Սունդուկյանը:

      Հայտնի են Դ. Դեմիրճյանի, Ն. Զարյանի, Ա. Պապայանի, Գ. Տեր-Գրիգորյանի և ուրիշների սոցիալական և կենցաղային կատակերգությունները:

      Գրական բոլոր ժանրերից Ա. Պապայանը նախապատվություն է տալիս կատակերգությանը: «Թեև հասակ եմ առել կյանքի դժվարին պայմաններում,– գրել է նա,– բայց մշտապես ինձ հետ է եղել լավը, լուսավոր օրերի հավատը: Ծանր զրկանքներով լի օրերի փորձը ինձ հուշել է, որ կյանքի դժվարությունները կարելի է հաղթահարել միայն ժպիտով, կատակով, ծիծաղով»:

      Ա. Պապայանը իր կատակերգություններում զվարթ ծիծաղով մերկացնում է իրականության ստվերոտ կողմերը և հաստատում լավն ու բարին: Նա նկատում է կյանքի բացասական կողմերը և սրամտորեն բնութագրում իր հերոսներին: նրա կատակերգությունների լեզուն որոշ տեղերում աչքի է ընկնում զգացմունքային հագեցվածությամբ: Նա մեծ ուշադրություն է դարձրել ժողովրդական ոճավորմանը, օգտագործել է ժողովրդական կենդանի բարբառներից վերցված ժողովրդական կենսափորձը և իմաստությունն արտահայտող ասացվածքներ: Նրա կատակերգությունները հարուստ են իմաստալից խոսքերով և աֆորիզմներով: Նրա երկերը աչքի են ընկնում արդիական խնդիրների խոր զգացողությամբ: Ա. Պապայանի ոճը պարզ է, անպաճույճ: Նա ներկայացնում է ժողովրդական ըմբռնումները բարու և չարի, դրականի և բացասականի, ինչպես և ժողովրդի անբեկանելի հավատը ճշմարտության, արդարության հաղթանակի հանդեպ: Հեղինակի ուշադրության կենտրոնում աշխատավոր մարդն է, որին առաջարկվում է բարդ և անհնարին թվացող խնդիրներ: Ա. Պապայանի պիեսների գլխավոր առանձնահատկությունը ծիծաղի հրապարակային բնույթն է: Դա անթաքույց ծիծաղ է: Այն ազգային հումոր է: Վ. Աճեմյանը նշել է, որ Արամաշոտ Պապայանը ճանաչում է «հանդիսատեսի հոգին», մեկ էլ այն,