ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн.



Скачать книгу

վաղանցուկ այն մի քանի շաբաթները՝ Կարենի հետ£ Ոչ, եղել է, ամեն ինչ եղել է, այն շաբաթները նույնպես եղել են, դրանք այնպես արագ անցան® Երբեմն Անահիտին այնպես էր թվում, թե ինքը կխենթանա երջանկությունից£ Տեսնես որտե՞ղ է հիմա Կարենը£ Ո՞ր հեռուներն է նետել նրան ճակատագիրը£ Իսկ գուցե նա ինչ-որ բոլորովին մոտիկ տեղ է£ Բայց մի՞թե մեկ չէ, թե որտեղ է նա£ Եթե նա նույնիսկ այստեղ, իր կողքին լիներ, Անահիտի համար նույնն էր, թե նա գտնվում է աշխարհի մյուս ծայրին£ Մի անգամ ինչ-որ առիթով նա Անահիտին ասաց. «Հիշիր խոսքս. կգա ժամանակ՝ կկործանի քեզ անհաստատ բնավորությունդ»£

      Ոտնաձայներ լսելով ձորում՝ ուռենիների տակ, անհանգիստ կռկռացին գորտերը£ Անահիտն անցավ փայտե կամրջակը, որի տակ մի կարճ պահ խոխոջաց գետակը, և սկսեց բարձրանալ դիք ճանապարհով£ Նա կրկին հիշեց Կարենին, դառը քմծիծաղեց մթան մեջ£ Ընդհանուր առմամբ, Կարենի ասածի մեջ ճշմարտություն կար£ Գուցե կայուն բնավորություն ունենար՝ իր կյանքում ամեն ինչ այդպես չդասավորվեր£ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է դասավորվել իր՝ Կարենի կյանքը, նա շատ էր հպարտանում իր անհողդողդ կամքով ու չափից դուրս անսասան բնավորությամբ£ Ով գիտի, երևի նրա կյանքը լավ է դասավորվել, այլապես գոնե մի անգամ գյուղ կգար. արդեն մի քանի տարի է հարազատ գյուղում չի եղել£ Ծնողներին Կարենը, ամենայն հավանականությամբ, նամակ-բան գրում է£ Մի ժամանակ, դա շատ վաղուց էր, Անահիտը ցանկացավ ծնողներից վերցնել Կարենի հասցեն£ Ինքն այդ օրը չէր աշխատում, և հարևաններից ով էր՝ հիմա չի հիշում, ասաց, որ Կարենի հայրն իրեն վատ է զգում, գիշերը սրտի նոպա է ունեցել, շրջկենտրոնից շտապ օգնություն են կանչել£ Վոլոկորդին և վալիդոլ վերցրեց, վազեց նրանց տուն£ Մտածում էր միաժամանակ վերցնել Կարենի հասցեն£ Սակայն Կարենի մայրը բավականին կոպտաբար դիմավորեց նրան£ Դու ոչ միայն Կարենի, այլև մեր կյանքն էլ ես փչացրել, ասաց նա այն ժամանակ, որովհետև, եթե դու չլինեիր, մեր տղան հիմա ապրելիս կլիներ մեզ հետ և էսօրվա օրը նրա ծերացած ծնողները ստիպված չէին լինի վիզ ծռել ուրիշների առաջ, էն մարդուն դու ես հիվանդացրել, քո պատճառով էր ամեն ինչ, և չփորձես երևալ նրա աչքին£ Անահիտը կանգնել էր բակում՝ ամոթահար, շվար, չգիտեր ինչ անել£ Հազիվ զսպելով իրեն, որ չփղձկա վիրավորանքից, նա շուռ եկավ և մոլոր քայլերով գնաց տուն£ Տանը ոչ ոք չկար£ Հուզմունքից դողում էին Անահիտի շուրթերը, բայց նա չէր լալիս, իսկ սիրտը գնալով նվաղում էր£ Մոտենալով սեղանին, նա դողացող մատներով միացրեց պատերազմական ժամանակներից մնացած հին պատեֆոնը, և պատեֆոնը տխրաձայն երգեց.

      Հրաժեշտի համար շալը եզրավոր

      Կապիր, օ, կապիր ինձ տուր,

      Այդ հանգույցի պես մի օր բախտավոր

      Մենք կապված էինք ամուր£

      Այլևս անուժ զսպելու իրեն, երեսնիվայր ընկավ մահճակալին և երկար ժամանակ լալիս էր£ Ինքն ինչո՞վ է մեղավոր, որ նրանք մենակ են, որ ծանր է նրանց համար՝ մեն-մենակ չորս պատի արանքում£ Ի՞նչ մեղք ունի ինքը դրանում, և մի՞թե իր՝ Անահիտի համար հեշտ է£ Անահիտն ինքը քիչ պատճառներ չունի մեղադրելու իրենց՝ Կարենի ծնողներին, հենց այն բանում, որ նրանք խորտակել են իր կյանքը£ Բայց ինչո՞ւ փորփրել հին վերքերը£ Մի՞թե դա որևէ բան կարող է տալ£ Եվ մի՞թե բանն այն է, որ հին են վերքերը, վերքերը թարմ են միշտ, մինչև մահ-գերեզման այդպես էլ կմնան թարմ ու կճզմեն, կցավացնեն Անահիտի