Название | ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր |
---|---|
Автор произведения | ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ |
Жанр | Современная русская литература |
Серия | |
Издательство | Современная русская литература |
Год выпуска | 0 |
isbn | 9785449087393 |
Կեղտի, ծխի ու մրի մեջ կորած բազմամիլիոն Սուրաթում ես տեղավորվեցի կայարանամերձ «Ալ-Սաուդի» հարմարավետ հյուրանոցում և սկսեցի որոնումները£ Հաջորդ օրվա վերջին քաղաքային թերթերից մեկի խմբագրատանն ինձ ասացին, որ այստեղից ոչ հեռու, Բոմբեյ տանող ճանապարհից աջ, ծովափնյա Ալևա փոքրիկ մի ավանում Շեյխ Աբդուլլա անունով մի հայ է ապրում և որ մարդ կա՝ ոստիկանության հետ կապված, որը, վարձատրության դեպքում, իհարկե, վաղը նրան կարող է բերել ինձ մոտ£
Մինչև լույս ես չկարողացա աչք փակել£ Մեքենաների ու երկանիվ ռիկշաների անվերջ հոսքն ու նրանց զիլ ազդանշանները չէին միայն իմ անքնութjան պատճառը. ես դարձյալ մտածում էի՝ մի՞թե իսկապես կգտնեմ Սամվելին և կտանեմ տուն՝ հուրախություն մեր Մեծ մոր ու մեզ բոլորիս£ Վերջապես կողքի պուրակից եկող թռչունների դայլայլով՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, հետո ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, բացվեց օրը, մի երկու ժամ ևս անցավ, և, ահա, վերջապես ծեծեցին դուռը£ Հուզմունքը միանգամից համակեց ինձ, շնչելը կարծես թե դառավ անհնարին£ Ես բաց արեցի դուռը և մնացի քարացած. Սամվելիկն էր կանգնած իմ դեմ՝ չալմայով, անչափ նիհար, արևախանձ գունատ դեմքով, երկար միրուքով, ոտից-գլուխ սպիտակ երկար շորով£ Ես շնչահատ առաջ մղվեցի՝ նրան իմ գիրկն առնելու, բայց նա սառը անցավ իմ կողքով և, կաղալով շրջանցելով սենյակի կենտրոնում դրված սեղանը, նստեց բազմոցի ծայրին£
– Գիտե՞ս ինչքան եմ ման եկել քեզ, – ասացի ես, որոշ չափով ընկճված ու շփոթված նրա սառը վերաբերմունքից£– Որտեղ ասես, որ չեմ եղել: Թերմեզով անցել եմ Մազարի-Շարիֆ, այնտեղից Կանդագար, Հերաթ, իսկ Փեշավարից՝ ուղիղ Պակիստան, տեղեկություններ հավաքելով քո հետքով հասել եմ Ֆեյսալաբադ£ Շատ տեղերում եմ որոնել քեզ, Սամվելիկ, շատ տեղերում, և ահա այստեղ եմ՝ Սուրաթ քաղաքում: Սովետական դեսպանատանը՝ Դելիում, ինձ շատ օգնեցին քո հարցում, և ահա այստեղ եմ, – նորից կրկնեցի ես, – վերջապես գտել եմ քեզ®
Նա վհատ ու սառը նայում էր£ Սմքած շուրթերի ոչ մի շարժում, ոչ մի արձագանք£
– Վերջապես գտա քեզ, – դարձյալ հուզված կրկնեցի ես£– Արդեն հույս չունեի համարյա, թե կգտնեմ£ Այո, հույս չունեի, բայցև միաժամանակ չէի կորցնում հույսս£ Ճիշտ են ասում, որ մարդ, առանձնապես