Название | ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր |
---|---|
Автор произведения | ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ |
Жанр | Современная русская литература |
Серия | |
Издательство | Современная русская литература |
Год выпуска | 0 |
isbn | 9785449087393 |
– Իհարկե£
– Հիշում եմ, մի մատ երեխա էիր, որ բերեցին մոտը£ Ձեռքիցդ բռնած գնում էր հանդ, իրիկունը հետը բերում£ Եթե ճիշտը կուզենաս, – Մխիթարը մի տեսակ մեղավոր ժպտաց, – նա քեզ և° հերություն է արել, և° մերություն£ Բա ոնց, մենակ պահեց, կրթություն տվեց£ Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժի£ Քու տատ էդպիսի կնիկ էր£ Ամեն մարդու բան չի է, որբին ջան ասող շատ կլինի, հաց տվող չի լինի£ Գործերդ խմբագրությունում ինչպես են, լա՞վ են£
– Ոչինչ£
– Մեկ-մեկ կարդում ենք գրածներդ® Դե որ գյուղում ապրեիր, իհարկե, իր համար լավ կլիներ, չորս պատի արանքում մենակ ապրելը ծանր բան է£– Մխիթարը մտասույզ նայեց ինձ, փոխեց խոսքը£– Էհ, ինչ եմ ասում, մենակ հո դու չես, բոլորը հիմի փախչում են գյուղերից£ Կար ժամանակ էս շենը մարդկանցով լիքն էր՝ ջահել տղաներ, աղջիկներ, դպրոցում մոտ հինգ հարյուր աշակերտ էր սովորում£ Բայց երեք կարևոր բան կա, որ գյուղի մեջքը կոտրեցին£ Ասեմ. մեկը պատերազմն էր, երկուհարյուր հիսուն հոգի մասնակցեցին կռվին, որից տասնմեկը աղջիկներ, ի¯նչ ջահել-ջիվան տղերք գնացին ու ետ չեկան, մյուսը ֆեզոն էր, երևի չիմանաս, պատերազմից հետո, հիսունական թվականների սկզբներին գյուղերից քաղաք՝ Բաքու, Սումգայիթ, աշխատուժ էին հավաքագրում՝ գյուղի համարյա կեսը գնաց£ Մեկն էլ էս խոպանը. մարտի սկզբներին ամբողջ գյուղը՝ մեծ ու պուճուր, ոնց որ չվող թռչուններ, ճանապարհվում են Ռուսաստանի խորքերը, նոյեմբերի վերջերին, ձյունը դրած, գալիս են£ Ափսոս, հազար ափսոս, ավերվեց էս դրախտ գյուղը, մի նայիր է, բա էս ձևի տեղ կա՞ աշխարհում®
Կովը մտել էր արտը, Մխիթարը վիրավոր ոտքը քարշ տալով, գնաց՝ թողնելով ինձ ձորափին կանգնած£
Ձորն ի վեր բարձրացող նեղլիկ արահետով շարունակեցի ճանապարհս£ Վերևից, սաղարթների արանքից, մերթ ընդ մերթ ցոլցոլում է արևը, մոշահավերը պնդուկի ծառերի վրայից