ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн.



Скачать книгу

գարունքին՝ մեզ մոտ, կանաչ հագած պուրակում երգում էին թռչունները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ինչպես հիմա այստեղ, նույն քաղցրահունչ դայլայլը՝ ֆյութհ, ֆյութհ, ֆյութհ®

      …Կամացուկ, որպեսզի չարթնացնեմ Լուսինեին, ելնում եմ դուրս£ Հեռվում, մշուշապատ ձորերից ու վերձիգ սարերից անդին, երկնքի կապույտի մեջ ճերմակին տվող Կաչաղակաբերդի վրա, մերկ՝ ինչպես հրաշամանուկ, խնդումներես կանգնել է արևը, և նրա տեսքից ամբողջ երկինքը շառագունել, հուրհրում է£

      Օդը նոսր է, եղյամի պես սառը£ Բայց ես ցուրտ չեմ զգում. երբեք ու ոչ մի տեղ մարդ, երևի, իրեն այնպես լավ չի կարող զգալ, ինչպես հայրենական իր փոքրիկ տան շեմին£ Որովհետև այնտեղ են անցել մանկության ու պատանեկության հրաշունչ օրերդ, և այդ օրերը հավիտենորեն անբաժան են քեզանից՝ քո վաղանցուկ կյանքի արշալույսից մինչև մայրամուտ£

      Իմ հայացքն ակամայորեն ընկնում է ապակեպատ երկարուկ պատշգամբին, ուր իր անշարժուն դիրքով՝ ասես աշխարհից տարանջատ, նստած է մեծ մայրս£ Նույն դիրքով, ինչպես երեկոյան թողեցինք նրան£ Ես դանդաղ բարձրանում եմ պատշգամբ և, մոտենալով նրան, նստում եմ թախտի ծայրին£

      – Բարի լույս, Շահում այա, ո՞նց ես£

      Ինքն իրեն անլսելի ինչ-որ բան է մրմնջում£ Ձեռքս դնում եմ չորչորուկ ջղուտ ձեռքին, նա իմ մատներն արագ առնում է տաքուկ ափերի մեջ և, կարծես ի պատասխան իմ հարցի, թեպետ, գիտեմ, չի լսել ինձ, ասում է.

      – Գլուխս, է¯, ղռռում, դնգդնգում է, հարսանիք է, ինչ է, հասկանում չեմ®– ու շարունակում է՝ գլուխն օրորելով, մի տեսակ ասես երգելով, – մարդուս բաժին կյանքն էս աշխարհում շատ է կարճ, այան քեզ մատաղ£ Ամեն ինչ հոսում է, կյանքն էլ է հոսում ոնց որ ջուրը, բայց իմ ջուրն արդեն վերևից, է¯, ակունքից կտրած է, մնացել է մի ծլլոկ, էն էլ որտեղ որ է՝ էսա կկտրվի®

      Դրսից եկող պարզունակ ձայներին, թռչունների դայլայլին, առավոտվա անապակ լույսին, տերևների երգեցիկ սվսվոցին, ամեն-ամեն ինչին անհաղորդ, հեռավոր մտքերին, վերհուշներին տրված՝ տարուբերում է գլուխը, երբեմն ննջում՝ դեմքն իջեցրած կրծքին, բայց մի կիսավայրկյան միայն, կրկին բացվում են աչքերը, նայում է դուրս, թեպետ վաղուց, մի տարուց ավել է արդեն, ինչ զրկվել է տեսողությունից էլ, լսողությունից էլ£ Լույսն ու խավարն է նշմարում սոսկ՝ մնացածը մշուշ է ու լռություն£

      …Այդ լռության ու մշուշի մեջ երբեմն առ երբեմն զարկում են թմբուկներ, զլում են զուռնաներ, համբարձման տոն է, ջահել հարսն ու աղջիկներ՝ նոր շորեր հագած, ծփուն ծամերին գույնզգույն ժապավեններ ու ակներով սանրեր, շուրջպարի երգում են, և նրանց մեջ ամենից գեղեցիկն ինքն է, և իր ձայնն էլ ամենից դուրեկանն է, մեներգը ինքն է երգում.

      – Իմ ծաղիկս քաղա¯ծ է®

      Խումբը, գարնան հովի հետ, թռցնում է երգը.

      – Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն®

      Նորից ինքը՝

      – Բարձր սարին պահա¯ծ է®

      Ու նորից խումբը՝

      – Ջա¯ն, ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն®

      Տոնախմբությունը դեռ երեկ էր սկսվել, աղջիկները, խմբերի բաժանված, հանդերից գունեղ ծաղիկներ են քաղել, կավե կճուճների մեջ աղբյուրներից հավաքած ջուր լցրել և, ծաղիկները դնելով այնտեղ, տարել եկեղեցի, որպեսզի ժամերգությանը օրհնի տերտերը£ Իսկ հետո, կճուճներն առած, երգելով շրջել են տնետուն՝ օրհնված ծաղիկներից դնելով խնոցու վրա, որ կարագն անպակաս լինի, կապել կովերի պոզերին՝ որ կաթն առատ լինի, օրհնած