Название | Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ) |
---|---|
Автор произведения | ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ |
Жанр | Афоризмы и цитаты |
Серия | |
Издательство | Афоризмы и цитаты |
Год выпуска | 2018 |
isbn |
''Եվ ուր վերջապես ապրում են երկու սիրելի քույրե
Քեթոն է մեկը, մյուսը՝ Լելուշ
Իրենց երկրի պես քաղցր ու անուշ''։
(Ի դեպ, Քեթոն՝ Ք. Տեր-Գրիգորյանը, հետագայում դարձավ մեծ հեղափոխականի՝ վտանգներով լեցուն կյանքի հավատարիմ ընկերուհին)։
Նստում, հանգստանում ենք կանաչ խոտերին։ Ծառերի ստվերները պառկել են լճի վրայով, և ջուրն այնպես վճիտ է…
Ես մտնում եմ անտառ ու խորանում եմ անտառի մեջ։ Մարցի անտառներն են։ Հաճարենինեի կատարները երկինք են հասնում։ Արևը դժվարությամբ է ընկնում անտառ և այնպես հով է, այնպես մութ ու խաղաղ…
Վեր է կացել են սարում
Մեր Չալանկը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։
Պարզ, հասարակ, ու էնքան պարզ ու հասարակ, որ թվում է նստես, դու էլ էդպես կգրես։ Բայց չէ, ինչքան պարզ ու էնքան էլ հանճարեղ է։
Զրնգում են նրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թվում է, թե՝ կգան…
Զո՜ւր… վաղուց են, ախ, նրանք
Մեր սարերից գնացել.
Էդ զիլ ձեներն են մենակ Իմ ականջում մնացել…
Սուս… լռություն է. ոչ ձայն, ոչ ծպտուն. լռության մեջ թշշում է մթին անտառը։
Հետո մենք գնացինք նայելու Դիդը։ Գյուղի վերևի մասով էինք անցնում։ Մի ջինջ, սառն
առվակի վրայով անցնելիս, մեկն ասաց.
– Թումանյանը էստեղ լողացել ա։
Ակամայից կանգ առա, նայեցի ներքև վազող ջրերին։
– Այսինքն փոքր ժամանակ. գրած էլ ունի։
Էն առվակում կեսօրին
Երբ որ շոգից նեղանում
Գնում էինք լողանում…
– Էս առվակի մասին ա ասում։ Մարոն էլ հրեն էնտեղ ա թաղված։
Մեզ ցույց տվեցին հեռվում, մեն-մենակ կանգնած մի ծառ։
– Էնտեղ ա թաղված։ Հիշո՞ւմ եք.
Էն մենավոր ծառի տա
Փոս փորեցին մի խորին
Առանց ժամ ու պատարագ՝
Մեջը դրին Մարոյին։
– Մենավոր ծառը էն ա։
Դիդն արդեն մոտ էր։ Սա Թումանյանի ամենասիրած վայրն է. ''Հեյ գիդի հա… Ի՜նչ օրեր եմ անցկացրել փոքր ժամանակս էստեղ։ Երեխեքով հավաքվում էինք Դըդի դոշը՝ ուրց էինք քաղում, հասկերից պկու շինում, մեջքներիս վրա պառկում էինք ու ածում… ի՜նչ լավ էր… ''։ Իր կյանքի վերջին օրերին, Մոսկվայում, ծանր հիվանդ, Թումանյանը նորից անհուն կարոտով հիշել է Դիդը. ''Շատ էի ուզում, որ Դըդի ուսին լինեմ. էնտեղ եմ անցկացրել