ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Читать онлайн.
Название ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
Автор произведения Լևոն Ադյան
Жанр Остросюжетные любовные романы
Серия
Издательство Остросюжетные любовные романы
Год выпуска 1990
isbn



Скачать книгу

նստած էր տեղում, նրա դիմաց՝ Լեոնիդ Հուրունցը՝ ցորնագույն ալեխառն մազերը մի կողմի վրա թափած, խնդումերես ու զվարթաբարո մի մարդ:

      – Ընկեր Հուրունց, ծանոթացեք, – ներկայացրեց Լորաննան, – մեր գլխավոր խմբագրի տեղակալն է: Ծնողները Ղարաբաղից են, բայց ինքը Սումգայիթում է ծնվել:

      Որպես գրողի՝ ես Հուրունցին, իհարկե, գիտեի, կարդացել էի նրա գրքերը, հատկապես «Ղարաբաղյան պոեմ» վեպը՝ տոգորված քնքշանքով, անաղարտ սիրով ու ռոմանտիզմով, բայց իրեն՝ Հուրունցին, տեսնում էի առաջին անգամ:

      – Ղարաբաղցի ե՞ս, – նստած տեղից ձեռքը մեկնելով աշխուժորեն ասաց նա: – Ասա ինչի՞ ես հարցնում՝ առանց էն էլ երևում է՝ բոյով, բուսաթով, աստղով: Ղարաբաղցիները բոլորն էլ էդպես են՝ բարձր, գեղեցիկ: Մեր Բագրատ Ուլուբաբյանի ասած՝ սերմացու ժողովուրդ: Ամուսնացա՞ծ ես, – լայն ժպիտը դեմքին, հարցրեց նա:

      Տարուբերեցի գլուխս՝ «ոչ»: Հուրունցը մտերմիկ, հարազատորեն նայեց ինձ:

      – Քո տարիքում ես արդեն երկու անգամ բաժանվել էի, իսկ դու դեռ չես էլ ամուսնացել:

      – Ժամանակ չունի, – խորամանկ ժպտաց Լորաննան:

      – Թե՞ ժամանակ չեք տալիս, – ծիծաղեց Հուրունցը: – Մարդ ջահել ժամանակ ապրում է, որպեսզի սիրի: Հասուն տարիքում սիրում է, որպեսզի ապրի… Իմ առաջին կինը Թաթուլ Հուրյանի կնոջ՝ Մանյայի քույրն էր, դե, քանի որ Թաթուլի հետ մոտ ընկերներ էինք ու երկու քրոջ հետ էինք ամուսնացել, որոշեցինք նույն ազգանունը կրել, նա՝ Հուրյան, ես՝ Հուրունց… Էհ, աշխարհում ջահելությունից լավ բան չկա, – շարունակեց նա, – նրանից թանկ էլ ոչինչ չկա: Երբ առկա է ջահելությունը, սոսկ մի երկու չնչին մանրուք է մնում՝ լիարժեք զգալու երջանկության հմայքը: Այնպես որ՝ քանի ջահել եք, ամեն օր ժպտացեք լուսավոր ժպիտով, զվարճալի ինչ-որ բան գտեք կյանքում: Հարկավոր է ժպտալ ու երազել: Ինչպես ասում են՝ գնա երազանքիդ ետևից և այն քո առջև դուռ կբացի այնտեղ, ուր առաջ անառիկ պատ էր: Երբ մարդ դադարում է երազել՝ նա համարյա մեռած է արդեն: Մեր շուրջն ինչքան մարդիկ կան, որ մեռած են, բայց իրենք դա չեն էլ գիտակցում նույնիսկ: Մեծ տարբերություն կա ծերանալու ու մեծանալու մեջ, – ասաց Հուրունցը մի փոքր դադարից հետո: – Եթե դու երեսուն տարեկան ես ու ողջ տարին բազմոցին պառկած ոչինչ չես անում՝ կդառնաս երեսունմեկ: Դժվարին ոչինչ չկա՝ մեր տարիքին մի տարի ևս ավելացնելու մեջ: Այսինքն, դրա համար տաղանդ կամ ձիրք ամենևին պետք չէ: Ձիրքն ու տաղանդը հենց այն է, որ կարողանաս այդ փոփոխման ժամանակ նոր հնարավորություններ ձեռք բերես քեզ համար: Երեք բան կա, որ հետ չեն վերադառնում երբեք՝ ժամանակը, խոսքը, հնարավորությունը: Հիշեք իմ խոսքն ու մի ափսոսացեք ոչ մի բանում: Մի ափսոսացեք այն, ինչ եղել է երեկ, մի վախեցեք նրանից, ինչ լինելու է վաղը, եղեք երջանիկ նրանով, ինչ կա այսօր: Հասակն առած մարդիկ, սովորաբար, արածի համար չեն ափսոսում, նրանք չարածի համար են տրտմում, այն բանի համար՝ ինչ չի հաջողվել, կամ չեն հասցրել անել անցած ժամանակներում: Հայտնի երգում ոնց է ասվում՝ արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս, չարածներիդ համար պիտի ասես՝ ափսո¯ս, հազար ափսոս… Այդպես է, – հոգոցով շարունակեց նա: – Աշխարհում իրավ ջահելությունից լավ բան չկա: Իսկապես, նրանից թանկ էլ ոչինչ չկա: Բայց շատ ափսոս, որ կարճ է տևում այն: Ես իմ «Ղարաբաղյան պոեմը» կյանքիս ամենալավ ժամանակաշրջանում՝ ջահել ժամանակ գրեցի: Բայց այդպես էլ ոչ մի ուրախություն չտեսա այդ գրքից, – ավելացրեց նա: – Դառնություն