Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Читать онлайн.
Название Կայծեր Մաս 2
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467086



Скачать книгу

դանակը, «տեր-ողորմյան», մորուքի սանդրը, վերջապես մի բան, որ տանողը ցույց էր տալիս` ասելով. «Այդ էլ վարպետի նշանն է»:

      Երբ ճանապարհների վրա Քրդերը պատահեին մի հայ գյուղացու, բավական էր, որ նա ասեր, թե ես վարպետ Փանոսի մարդն եմ, այլևս նրան չէին դիպչի: Իհարկե, այդ բոլոր հարգանքները վայելում էր վարպետը այն ցեղերի կողմից, որոնց հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր, իսկ թշնամի ցեղերը ոչ միայն հայերին, այլ նույնիսկ քրդերին կկողոպտեին, եթե նրանք օտար ցեղի էին պատկանում: Գողությունը, հափշտակությունը, կողոպուտը քրղերի համար ապրուստի սովորական միջոցներից մեկն է:

      Մի անգամ ես հարցրի վարպետ Փանոսից.

      – Ի՞նչ միտք ունի քո այդքան բարեկամությունը քրդերի հետ, որոնց այդքան ատում ես:

      Նա պատասխանեց հայկական առածով.

      – «Շան հետ բարեկամացի՛ր, բայց փայտը ձեռքումդ պատրաստ պահի՛ր»…

      Վարպետ Փանոսը կարդացած մարդ էր. հայոց հին գրականությունը նա բավական լավ ոաումնասիրած էր. Եղիշեից, Թոմա Արծրունուց նա ամբողջ գլուխներ անգիր գիտեր. իսկ Խորենացու հետ այնքան ծանոթ էր, որպես մի հմուտ քարոզիչ, որ գիտե, թե Ավետարանի այսինչ գլխի այնինչ համարում ինչ է ասված: Նրա մանկության օրերում հայտնի էր Ղազար վարդապետ «սքանչելագործը»: Այս տարապայման աբեղան ոչ մի վանական միաբանության հետ չհաշտվեցավ, կամ ավելի ճիշտ կլիներ ասել` միաբանությունները նրա հետ չհաշտվեցան, այն պատճառով առանձնացավ իր տանը, և մի քանի մանուկներ հավաքած իր շուրջը, սկսեց պարապել նրանց կրթությամբ: Այդ աշակերտներից մեկն էր պատանի Փանոսը և հառաջադեմ աշակերտներից: Վարժապետը նրան շատ էր սիրում և շատ անգամ խրատում էր, որ վարդապետ չդառնա: Այդ ժամանակ ուսում առնում էին միայն հոգևորական դառնալու նպատակով: Պատանի Փանոսի հայրը վաղուց մեռած լինելով` նրա վարժապետը առանձին հոգ էր տանում նրա ապագայի համար, նշմարելով նրա մեջ բավական հարուստ ընդունակությաններ: Իր վարժապետի խորհրդով Փանոսը մտավ մի ներկարարի գործարան: «Ինչ որ ինձ մոտ սովորեցար, այդքանը բավական է մի արհեստավորի համար, – ասաց բարեսիրտ վարժապետը, երբ ճանապարհ դրեց նրան իր դպրոցից, – հիմա գնա արհեստ սովորի՛ր, որ քեզ հաց տա»…

      Ներկարարի գործարանում Փանոսը նույն հաջողությունը ունեցավ, որպես իր վարժապետի փոքրիկ դպրոցում: Իր ընդարձակ ընդունակությունների համար այստեղ ավելի լայն ասպարեզ գտավ, և մի քանի տարուց հետո աշակերտից դարձավ փոխ-վարպետ և մի նոր փայլ տվեց իր վարպետի գործարանին: Այդ տեսնելով, վարպետը շատ անգամ առաջարկում էր նրան ընկերանալ իր հետ, բայց Փանոսը միշտ շնորհակալությամբ մերժում էր: Երբ նա փոքր ի շատե գումար ձեռք ձգեց, հիմնեց իր համար մի փոքրիկ գործարան, որը հետզհետե ընդարձակելով, այն կատարելագործությանը հասցրեց, որպես մենք տեսանք:

      Միևնույն տարում, երբ Փանոսը թողեց դպրոցը, նրա վարժապետի հետ պատահեց մի դժբախտություն: Նա սովորություն ուներ ամառը աշակերտներին տանել ծովեզրը լողանալու: Այդ միջոցին աշակերտներից մեկը խեղդվեցավ: Նրա ծնողները թեև բոլորովին ներողամտությամբ վերաբերվեցան դեպի անզգույշ վարժապետը, բայց կորուստը այնքան ծանր էր վարդապետի զգայուն սրտի համար, որ նա ոչնչով չէր կարողանում մխիթարել իրան: Իր ցավերը մոռացության տալու համար նա մտածեց ընտրել մի նոր և ամենադժվարին պարապմունք, որի մեջ կյանքը ենթակա