Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Читать онлайн.
Название Կայծեր Մաս 2
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467086



Скачать книгу

ես. աստված քեզ հազար տարի կյանք տա: Փաշան մեր հավատից չէ, իսկ դու թեև ֆրանկ ես, բայց մեր հավատիցն ես. մենք ամենքս միևնույն խաչն ենք պաշտում, միևնույն սրբերին ենք երկրպագում:

      Եթե մի ուրիշը Ասլանի տեղ լիներ, կամ նրանց համեստությանը և կամ միամտությանը կվերաբերեր այդ բոլոր շողոքորթությունները: Բայց Ասլանը իսկույն հասկացավ, թե ինչ տեսակ մարդկանց հետ գործ ունի, և ոչինչ չցույց տալով, դարձյալ խնդրեց, որ նստեն:

      – Վերջապես խնայեցեք իմ երիտասարդությանը, – ասաց նա, – արժան չէ, որ դուք ձեր ճերմակ ալիքներով կանգնած մնաք իմ առջև. ես հարգում եմ ծերությունը:

      – Օրհնյա՜լ լինես, – բացականչեցին երեքն էլ միաձայն և նստեցին ոչ թե Ասլանի ցույց տված տեղում, այլ հեռու, դռան մոտ:

      Հարցնելով, թե ինչ նպատակով են եկել, Ասլանը խնդրեց, որ ցույց տան իրանց բերած իրեղենները: Մեկը քաղաքավարության համար երեսը շուռ տվեց դեպի պատը և երկու անգամ հազաց: Եթե այդ հազը նրանց մեջ մի պայմանական նշանակություն չլիներ, պետք էր, իրավ, վերին աստիճանի քաղաքավարություն համարել, որովհետև հազալու միջոցին նրա դեմքը խիստ ծիծաղելի և, միևնույն ժամանակ, զզվելի արտահայտություն ընդունեց: Իսկ մահտեսին պատասխանեց առաջին հազալուն երկու անգամ փռթկալով: Նա էլ քաղաքավարության համար իր անթարիի (հագուստի) դրոշակը բարձրացրեց և բերանը սրբեց: Երրորդը, երեսը խաչակնքելով, աստծուն փառք տվեց, ասելով, որ «խեր է»:

      – Մեր աշխարհում այսպիսի սովորություն կա, հարգելի բժշկապետ, – դարձավ նա դեպի Ասլանը, – երբ մեկը երկու անգամ փռշտում է, դա լավ նշան է: Հույս ունենք, որ ձեր օջախից խեր կտանենք:

      Ի՞նչ օջախ, մտածում էի ես, կարծես վարպետ Փանոսի տունը մեր տունը լիներ:

      – Ես էլ հույս ունեմ.. – պատասխանեց Ասլանը ծիծաղելով:

      Նրա ծիծաղը բավական քաջալերեց նրանց, և հերթով մոտեցան, չոքեցին Ասլանի առջև, սկսեցին ցույց տալ իրանց «անթիքաները»: Նրանց մեջ կային զանազան իրեղեններ. հին դրամներ, կանանց տեսակ-տեսակ զարդեր, որպիսի են՝ ապարանջաններ, ականջի օղեր պղնձից շինված, հուլունքներ թափանցիկ, գունավոր քարերից շինված, զենքերի կտորներ, որպիսի են նիզակի և սլաքների ծայրեր, ահագին վահանի մի մասը, բոլորը պղնձից, և մի պղնձե ցուլի ամբողջ գլուխ, այլև կավից շինած փոքրիկ և մեծ անոթներ: Այդ բոլորը նրանք տեղավորել էին իրանց ծոցերում, գրպաններում և մինչև անգամ ֆեսերի վրա փաթաթած յազմաների մեջ: Բայց ամենահետաքրքրականը նրանց ցույց տալու ձևի մեջն էր: Սկզբից ցույց էին տալիս մի շատ չնչին բան և սկսում էին գովաբանել, երբ այդ չէր անցկենում, դուրս էին հանում նրանից լավը, երբ այդ էլ հավանություն չէր գտնում, դուրս էին բերում ավելի լավը, հավատացնելով, որ այլևս ոչինչ չունեն, երբ այդ էլ հավանություն չէր գտնում, այս անգամ ամենայն դժվարությամբ դուրս էին բերում, հագուստի մի տեղում թաքցրած մի այլ բան, և սկսում էին երդվել, որ ուրիշ ոչինչ չունեն: Իհարկե, նրանից հետո դուրս էին բերում շատ ուրիշ բաներ:

      Ես կանգնած նայում էի և զարմանում էի Ասլանի համբերության վրա: Եթե ես նրա տեղը լինեի, երեքին էլ դուրս կվռնդեի, բայց նա ամենևին ցույց չէր տալիս, որ այդ խաբեբայությունները իր համար շատ զզվելի են: Վերջապես նա ընտրեց մի քանի իրեղեններ և խնդրեց, որ գնահատեն:

      – Մենք քեզանից մի՞թե փող պիտի առնենք, հարգելի բժշկապետ, – պատասխանեցին նրանք զարմացած կերպով: – Եթե փողի վրա խոսելու լինենք, դրանք գին չունեն:

      – Ապա