Կայծեր Մաս 1. Րաֆֆի

Читать онлайн.
Название Կայծեր Մաս 1
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467079



Скачать книгу

հասակով, դարձյալ իմ գլուխը հազիվ հասնում էր նրա ուսերին: Իմ երեսի վրա մազերի հետքեր անգամ չկային, իսկ նրա վերևի շրթունքը դեռ նոր սկսել էր սևին տալ թուխ ընչացքով: Արևից այրված երեսը ստացել էր մուգ-դեղնապղնձի գույն, բայց սև աչքերը դեռ վառվում էին նույն բոցով, որպես տեսել էի առաջ: Ինձ երևում էր, թե այն գեղեցիկ աչքերը ավելի խոշորացել էին և կարծես մի կիսավայրենի բնավորություն էին ստացել:

      Ճանապարհին նա խիստ սակավ խոսեց ինձ հետ. մի անգամ միայն հարցրեց. «Մի՞թե դեռ, կենդանի է այն հրեշը»… Այդ հարցմունքը մեր վարժապետի, տեր Թոդիկի մասին էր: Երբ ես սկսեցի նկարագրել դպրոցի դրությունը, նա ինձ չէր լսում, իմ պատմությունը նրան չէր հետաքրքրում, կարծես նա բոլորը գիտեր: Եվ իրավ, ի՞նչ էր փոխվել տասն և երկու տարվա ընթացքում, որ նրան հետաքրքիր լիներ, – բոլորը նույնն էր…

      Ինձ հանդիպելը, որ սկզբում այնքան ուրախություն ազդեց Կարոյի մեջ, երևում էր, հետո պատճառ տվեց խորին տխրության: Նրա մտահույզ լռությունն ինձ առիթ էր տալիս այսպես կարծել: Բայց ո՛չ, ես սխալվում էի, Կարոն նույն ժամուն բոլորովին ուրիշ բանի վրա էր մտածում և իմ ներկայությունը կարծես թե նրան նկատելի չէր: Նա մոռացավ ինձ… Ինձ խիստ անախորժ թվեց այդ սառնասրտությունը նրա կողմից, և ես չկարողանալով համբերել, հարցրի.

      – Ո՞ւր ենք գնում:

      – Ա՜խ, մոռացա ասել… քեզ հիմա կտանեմ մի տեղ, ուր կտեսնես քո երկու հին ընկերներին: Դու խո չե՞ս մոռացել Ասլանին և Սագոյին:

      – Ասլանին և Սագոյի՜ն… – բացականչեցի ես, չկարողանալով զսպել իմ ուրախությունը, որ այնքան օտարոտի էր երևում, համեմատելով իմ ուղեկցի սառնասրտության հետ: – Ո՞րտեղ են նրանք, շուտո՞վ կտեսնեմ:

      – Շուտով, – պատասխանեց նա, շարունակելով իր ընթացքը:

      Գիշերը լուսնկա էր: Ես պարզ որոշում էի շրջապատող առարկաները. քաղաքը բավական հեռու մնացել էր մեր ետևից: Խոսրովիո այգիները, գիշերային մառախուղի մեջ, երևում էին ծածկված արծաթի քողով, որպես թե մրափում էին խորին անշարժությամբ: Խիստ ախորժ կերպով լսելի էր լինում առվակների խոխոջմունքը, որոնք հոսում էին կանաչ արտերի մոտով: Օդը, տոգորված բուսականների անուշահոտությամբ, ծավալվում էր իր թարմ, խոնավ արտաշնչության մեջ:

      Մենք շարունակում էինք ճանապարհը միևնույն ուղղությամբ: Ինձ տակավին հայտնի չէր, թե ուր էինք գնում: Հանկարծ Կարոն ընդհատեց մեր մեջ տիրող լռությունը և դարձավ դեպ ինձ այդ խոսքերով.

      – Ֆարհատ, գիտե՞ս ինչ կա. ևս չէի ցանկանա, որ իմ ծանոթներից մեկը տեսներ ինձ, բայց դեպքը այնպես բերեց, որ մենք հանդիպեցինք մեկմեկու. ես հուսով եմ, որ մեր հանդիպումը կմնա որպես գաղտնիք:

      – Ես չի՞ պիտի գիտենամ պատճառը:

      – Այժմ ոչ. հետո ինքդ կհասկանաս… քանի օրից հետո…

      – Ես Զաքարիայի նման մունջ կմնամ, երբ այդ ցանկանում ես դու:

      – Հա, այդպես, ինձ հարկավոր է առժամանակ ծածուկ մնալ…

      Նա կրկին խորասուզվեցավ իր մտածությունների մեջ:

      Կարոյի զգուշացուցիչ պատվերը չափազանց զարմացրեց ինձ: Մի մարդ, որ ամբողջ տասն և երկու տարի հեռացել էր հայրենի երկրից, որին ամենքը կորած էին համարում, որը այժմ մի հրաշքով կրկին հայտնվել էր, ցանկանում էր դարձյալ ծածուկ մնալ, ցանկանում էր իր ծանոթներին, բարեկամներին չհանդիպել: Ի՞նչ էր գաղտնիքը – այս հարցը սկսեց տանջել իմ միտքը:

      Անցնելով ավելի քան կես մղոն ճանապարհ, անապատի միջով, մենք հասանք այն տեղը, ուր անհիշելի ժամանակներից