Կայծեր Մաս 1. Րաֆֆի

Читать онлайн.
Название Կայծեր Մաս 1
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467079



Скачать книгу

Կարծես, արևն էլ մեր վարժապետի նման սիրտ չուներ. նա միշտ դանդաղ և դանդաղ էր գնում, և ստվերը խիստ թույլ կերպով էր տարածվում…

      Ճաշը ուտում էինք դասատան մեջ: Աշակերտները իրենց հետ էին բերում բոլոր պաշարը և անուշ պատառներից բաժին էին հանում տեր հոր համար, այնպես որ, նրա մասը ավելի ճոխ էր լինում և բազմատեսակ, մինչև անգամ երեցկինն ու նրա որդիքն էլ կերակրվում էին տեր հոր սեղանից:

      Ճաշից հետո, թեև մենք ունեինք մի քանի հանգստության ժամեր, բայց սաստիկ արգելված էին խաղերը: Խաղը համարվում էր մեզ համար մի տեսակ չարություն, որ ընդդեմ էր համեստության և հանդարտության կանոններին: Աշակերտը պետք է լիներ լուռ, անշարժ, ամոթխած և խոնարհ: Այդ պատճառով սաստիկ պատժվում էր աշակերտը, երբ նրան նկատում էին խաղալիս, ավելի վատթար, երբ նրա մոտ գտնում էին խաղալիքներ: Այդ մասին երբեմն դպրոցում անակնկալ խուզարկություններ էին լինում, աշակերտների գրպանները որոնում էին:

      Հարուստների որդիքը բացառություն էին կազմում դպրոցի խիստ կարգապահության մեջ. նրանց շատ բան ներվում էր. դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկ դրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրանց աղքատ ընկերներին: Այսպիսիներից մեկն էր Ալո անունով մի տղա, որ մեր քաղաքի առաջին հարստի որդին էր. նրա հայրը արքունի փողերանոցի կապալառու էր: Այն ժամանակ Պարսկաստանի գլխավոր քաղաքներում դրամներ էին կտրում և կտրելու իրավունքը կառավարությունը կապալով տալիս էր մասնավոր անձինքներին: Ալոյի հայրը Խոյ քաղաքի փողերանոցի պետն էր, և այդ արտոնությունը սերունդից սերունդ, որպես մի առանձնաշնորհություն, տված էր նրանց տոհմին: Այս պատճառով այդ տոհմը կոչում էին «զառաբիներ»:

      Ալոն մեր ամենաանպիտան աշակերտներից մեկն էր, ոչ ոք չէր սիրում նրան, բացի վարժապետից: Երբ պատահում էր աշակերտներից մեկին պատժել, Ալոն առաջինն էր լինում, որ խնդրում էր վարժապետից իրան թույլ տալ կատարելու դահճի պաշտոնը: Ծեծել իր ընկերներին, նահատակել նրանց, – դա զվարճություն էր պատճառում անսիրտ Ալոյին, և մեր վարժապետը երբեք չէր զրկում նրան այդ ուրախությունից… Ամեն օր կգար նա դպրոց, մի նոր գիրք իր հետ բերելով, ցույց կտար վարժապետին ու կասեր. «Հա՛յրս ասաց, որ այս գրքից դաս տաք»: – «Լավ» – կպատասխաներ վարժապետը, – «դրա վրա կարդա»:

      Մի անգամ ես չկարողացա համբերել, ասեցի Ալոյին.

      – Դու մի կանոն Սաղմոսը դեռ հեգելով ես կարդում, այդ մեծ գիրքը ո՞նց պիտի կարդաս:

      – Իմ հայրն էլ մեծ մարդ է, – պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ:

      – Քո հայրը մեծ մարդ է, այդ ես իմանում եմ, բայց որդին մեծ գիրք կարդալու համար պետք է դեռևս մի քանի տարի սովորե:

      – Ի՞նչ պիտի սովորեմ… հայրս ասաց, տար այդ գիրքը կարդա, որ դպրոցի մեջ առաջին աշակերտը լինես:

      – Որպես ինքը քաղաքի մեջ առաջին մարդն է, – պատասխանեցի ես ծիծաղելով:

      Այդ միջոցին զգացի ապտակի մի սաստիկ հարված երեսիս վրա: Ես էլ պատասխանեցի նրան իմ զորեղ մուշտիով: Անպիտանը իսկույն վազեց վարժապետի մոտ և ինձ վրա գանգատվեց: Ձեզ եմ թողնում երևակայել այն անտանելի պատիժը, որ ես ստացա իմ հանդգնության համար, ես համարձակվել էի իմ մուշտիով պատասխանել արքունի փողերանոցի գլխավորի որդուն… այդ անկարելի բան էր: Բայց այն օրից իմ մեջ ծագեց մի սաստիկ ատելություն դեպի ամեն ինչ, որ արքունական էր և դեպի ամեն