Վարդան Ահրումյան. Ալեքսանդր Շիրվանզադե

Читать онлайн.
Название Վարդան Ահրումյան
Автор произведения Ալեքսանդր Շիրվանզադե
Жанр Зарубежные любовные романы
Серия
Издательство Зарубежные любовные романы
Год выпуска 0
isbn 9781772466997



Скачать книгу

դուրս վազեցին ոչ այնքան Մկիչին բռնելու, որքան մի քիչ ազատ վազվզելու մտադրությամբ:

      – Ա՜յ, տեսնո՞ւմ եք, պարոն Աթանես, ինչ գազանների հետ գործ ունեմ, – գանգատվեց Մարտին Բաղդանիչը, վզի ցավից չկարողանալով իր հայացքը Աթանեսի գոտկից ավելի վեր բարձրացնել:

      – Հոգիս են հանում գարշելիները: Մեր պահապան Մելքոնի որդին է, երեք անգամ արտաքսել եմ, էլի ընդունել: Ի՞նչ անեմ, հայրը խեղճ մարդ է, գալիս է ոտներս ընկնում, աղաչում, լաց լինում: Գազանին հազար կրթիր, գազան կմնա: Արջն ի՞նչ գիտի, վարդն ինչ է: Հա՛, ինչպես հրամայեցիր, սոխը կճպել, այծի ճարպը վրեն դնել, տաքացնել: Շնորհակալ եմ: Սո՛ւս, ավազակնե՜ր… լռություն:

      Ներս բերեցին Մկիչին` մի թևից մի աշակերտ բռնած, մյուսից՝ Մելքոնը:

      – Մարտին Բաղդանիչ, – ասաց հայրը, – դրա աստվածը ճիպոտն է, տուր որ կտաս, ինձ ամոթալի թողեց քո աչքում շան ձագը:

      Այն ժամանակները պետական դպրոցներում ծեծը արգելված չէր, և Մարտին Բաղդանիչը ամենայն հաճույքով գործադրում էր իր իրավունքը հաստատ համոզված, որ ծեծից ավելի զորեղ կրթության միջոց չկա: Նա Մկիչի ձեռների ափերին տվեց տասներկու հարվածներ քանոնի կողով, արտասանելով.

      «Գարշելի՝ մեկ, ավանակ՝ երկու, շան ձագ՝ երեք, ավազակ՝ չորս, լիրբ՝ հինգ և այլն…»:

      Մանուկը ծվծվալով գնաց իր տեղը, ձեռները ծոցը դրած, սակայն երկու րոպե չանցած՝ բաճկոնը հագավ և դեռ արտասուքը չցամաքած, սկսեց ծամածռություններ անել տեսչի, Աթանեսի և առանձնապես իր հոր ետևից:

      Ծեծի տեսարանը Վարդանի վրա խոր տպավորություն գործեց: Նա մտքում երդվեց՝ ոչ մի կերպ չշարժել տեսչի բարկությունը:

      Առաջին տարին Վարդանը ուսման մեջ ցույց տվեց բավական շնորհք և աշխատասիրություն: Սովորեց կարդալ ռուսերեն և հայերեն, նաև մի փոքր գրել: Նա ամեն երեկո դասերը կրկնում էր հոր մոտ և արժանանում նրա գովասանքին: Սակայն հանկարծ նրա բանականությունը կանգ առավ, ինչպես կամակոր մի էշ գետի մեջտեղում, և այլևս չէր ուզում առաջ երթալ: Բայց և այնպես, լինելով ի բնե աշխատասեր, վերցրեց ամենակարող համբերության մտրակը և սկսեց առաջ քշել բանականությունը, անխնա հարվածելով նրան: Եվ այն, ինչ որ ընդունակ աշակերտները յուրացնում էին ուղեղով, Վարդանը ձեռք էր բերում բառի բուն իմաստով քրտինքով: Միայն մի առարկայում նա ցույց տվեց առանձին շնորհք թվաբանության մեջ, որի չորս կանոնները յուրացրեց բացառիկ արագությամբ:

      Конец ознакомительного фрагмента.

      Текст предоставлен ООО «ЛитРес».

      Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

      Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

/9j/4AAQSkZJRgABAQEASABIAAD/2wBDAAIBAQIBAQICAgICAgICAwUDAwMDAwYEBAMFBwYHBwcGBwcICQsJCAgKCAcHCg0KCgsMDAwMBwkODw0MDgsMDAz/2wBDAQICAgMDAwYDAwYMCAcIDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAwMDAz/wAARCANXAjoDAREAAhEBAxEB/8QAHgAAAQQDAQEBAAAAAAAAAAAAAwECBAgFBwkABgr/xABdEAACAQIEAwYDBgQEBAIEAhsBAgMEEQAFEiEGMUEHCBMiUWEJcYEUMpGhsfAjwdHhFUJS8QoWJDMXYhgZJTRygkNEkqImJyg1NlNjc3SEsrQpVmSURVR2o6Szwv/EAB0BAAICAwEBAQAAAAAAAAAAAAECAAMEBgcIBQn/xABYEQABAwIEAwQFBgYPBwQCAAcBAAIRAyEEEjFBBQZRByJhcRMygZGhFLGywdHwFSNCUnJzFhckJjNTYmOCkqLC0uHxJTQ1Q0STszZUg6Mnw2Q3RXTT4pT/2gAMAwEAAhEDEQA/AL/0WZw05UsSCtg5AXWy22sLbf2+uPO7qr+q6BlCfmMqIt2nh8FECg6Asl+llHM8t2/A4npXIQIQqGX7XF4p8IRsoJuTsR/m23PMb/ywvpXzqmDQnBDVzqJYvtEDKVdX0h19DcWPp8r+ovg53jRAhpT8wElaw+0mRlMTAxEKyjle7W3t+fzwpe+ddUwAUfMZpHqZYk0IqW0h1CrJ78vu2HqN/rgmq7qlygqWiiDLhJHGVVt9LWsvsNrj5YIqO1JUyjZEjLRqgYNrJFrbWaxOx5kfMWFvfDGq7QFANG6NG7BIpJAkSu+lzqGphbawA5H198V+ld1VmUItFImrSi3VOThhc29Da5HPAFRxuoRClzlYCum3huDpudIB52J639fbBzu6pIWJzHMjHHeO5mGk2IGpRfkvS/L3wc7lCBKHw5nh0WrkkaN2HntYsPVut9zyxbM6oL7gVMVfUsAE0WuCp6EA/XoPriFgFkQ8kJtWrGEWa3lK3ts22/79dsQNAEoFxJWMfKJ4qfUQrEoo2Fh1P02wbISSg1GWsjKWA0A6jYbg+22CAFJJUGipJ5JQSsaLKAApXc+5/WwwAOiJB0WVkytKeMNa5HlbYkAdABy2xEAhxZOKgoF0KpJFjY7fPCF3RMnLlIMg1ggB9rJYqw6+mKrSoNE3NKV6RNKMq8tQLbddj68vywp1hMCmVEaG6jRoYgEgixW3TrgHREJlNEpJhACKTuDY/IfLl6X/ABwodZS6DWUBQKTHq8199iNrfjtiTdQE7qJVQJFNSxMzho21E8muNzy/DEjqnEypSFEhGvoBchbnf9/74koGU54wVZHvpNr7EWB/n+9sGCg