Վարդան Ահրումյան. Ալեքսանդր Շիրվանզադե

Читать онлайн.
Название Վարդան Ահրումյան
Автор произведения Ալեքսանդր Շիրվանզադե
Жанр Зарубежные любовные романы
Серия
Издательство Зарубежные любовные романы
Год выпуска 0
isbn 9781772466997



Скачать книгу

վրա: Այս աշխարհում միայն մի զորություն կա – ոսկին: Եթե տանդ պատերը ոսկուց են, ոչ մի անեծք չի մտնի այնտեղ: Թող անճարները կրճտեն իրենց ատամները, բախտը նրանց չի օգնիլ, եթե չունին սուր ճանկեր նրան որսալու:

      – Այ, այդպես ես խոսում, որ ամենքը քեզ խոզ են անվանում, – համարձակվեց նկատել Գյուլումը:

      – Ձայնդ կտրիր, աներե՛ս, – կատաղեց Աթանեսը, – տեսնում եմ, այն օրից, որ ինձ համար տղա ես ծնել, լեզուդ բացվել է, բայց ես նրան էլի կկապեմ: «Խո՜զ», իհարկե խոզ եմ, ոչխար չեմ, որովհետև ոչ ոք չի կարողանում մի մազ պոկել իմ կաշվից: Թող իմ որդին էլ խոզ լինի, միայն ամենքը գլուխ խոնարհեն նրա առաջ…

      Երեք տարեկան հասակում Վարդանը կարմրաթուշ, կայտառ մանուկ էր, հյութալի շրթունքներով, հաստոսկոր, մազերը շիկավուն, ունքերը նույնպես: Նրան թույլ էին տալիս տնից դուրս գալ իր քրոջ՝ Մարիամի հսկողությամբ, որ չորս տարով եղբորից մեծ լինելով կարող էր նրան հովանավորել և պաշտպանել չար մանուկների հալածանքներից: Աղջիկը շալակում էր Վարդանին, տանում փողոց և ինքը նրա հետ խաղում, չթույլ տալով նրան միանալ փողոցային երեխաներին, հոր պատվերի համաձայն: Սակայն երևում էր, որ Վարդանը Աթանեսի մարդատյաց բնավորությունը չէր ժառանգել: Ընդհակառակը, նա ձգտում էր խառնվել հասակակիցների խմբին և նրանց հետ փողոցներում վազվզել, կտուրների ու ծառերի վրա բարձրանալ: Նա սիրում էր խաղալիքներ, և հենց որ իրենից թույլ մի երեխայի ձեռքում տեսնում էր մի գրավիչ բան, թռուցիկ, գնդակ, սայլակ, հարձակվում էր ու աշխատում էր խլել նրանից: Եվ երբ կողոպտվածը գոռալով կամ արտասվելով բողոքում էր, Մարիամն ստիպում էր կողոպտիչին ավարն իր տիրոջը վերադարձնել և միշտ Վարդանը նախքան վերադարձնելը, ավարը կոտրատում էր կամ ջարդում ոտների տակ: Մինչդեռ ինքը, որ ուներ սեփական խաղալիքներ, երբեք չէր զիջում որևէ մեկին, թեկուզ մի քանի վայրկյանով:

      Մի օր Աթանեսը նրա համար շուկայից բերեց մի քառակուսի տուփ, որի փակ կափարիչի վրա կար մի նեղ ծակ հինգ կոպեկանոց պղնձե դրամի երկայնությամբ, և տալով որդուն, ասաց.

      – Ըհը՛, վերցրու այս «դախըլը», ինչ փող որ ձեռքդ ընկնի, գցիր մեջն ու պահիր, բայց տես, որ հետդ փողոց չտանես ուրիշներին ցույց տաս, կարող են խլել քեզնից:

      Այդ օրից ինքը՝ Աթանեսը, գրեթե ամեն երեկո իր ձեռքով տուփի մեջ ձգում էր որևէ պղնձե կամ արծաթե դրամ, այսպիսով ավելացնելով Վարդանի դրամագլուխը:

      – Լսիր, որդի, – ասաց նա մի անգամ, դրամը գրպանից դուրս բերելիս, – այս աշխարհում փողն է ամեն բանից բարձրը: Փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ, ո՛չ ազգական, ո՛չ բարեկամ, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ մարդկանց պատիվ, ո չ սեր, ո՛չ քահանայի օրհնություն, ո՛չ ծնողների համբույր, փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ:

      Վարդանը լսում էր այս խոսքերը և սպունգի նման ծծում նրանց իմաստը…

      Շատ չանցած, նա իր տուփը սիրեց ավելի, քան բոլոր խաղալիքները, քան բոլոր իր շրջապատը, քան նույնիսկ իր ծնողներին: Նա իր գանձը սեղմում էր կրծքին այնպիսի հափշտակությամբ ու գգվանքով, որպես միայն սիրավառ մայրը կարող էր սեղմել միակ զավակին: Նա տուփը երկու ձեռներով մոտեցնում էր ականջին, շարժում էր, ականջ էր դնում մետաղի ախորժալուր հնչյուններին, հրճվում էր, դնում էր վար, նորեն վերցնում և նորեն շարժում, միշտ ժպտալով երջանիկ ժպիտով: Դա բարձրագույն երաժշտություն էր նրա մանկական լսելիքի համար, որի նմանը երբեք չէր լսել և չպիտի լսեր իր ամբողջ կյանքում: Այդ պահերին նրա դեմքը զրկվում էր անմեղության