Առակներ. Մխիթար Գոշ

Читать онлайн.
Название Առակներ
Автор произведения Մխիթար Գոշ
Жанр Сказки
Серия
Издательство Сказки
Год выпуска 0
isbn 9781772468038



Скачать книгу

բեբումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ։

      ՓՂԻ ՈՐԴԻՆ՝ ԻՄԱՄՏԱՍԻՐՈԻԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏ

      Փիղն իր որդուն հանձնեց Պլատոնին՝ իմաստասիրումթյուն ուսանելու: Եվ ուսուցիչը հանձնարարեց աշակերտին չոքել լսարանում, իսկ նա չկարողացավ: Պատվիրեց նաև որ գլուխը խոնարհի գետնին, այդ ևս չկարողացավ: Պլատոնը ետ վերադարձրեց նրան հորը և ասաց.

      – Վայել է, որ քո որդին թագավորի պալատում լինի՝ միշտ ոտքի կանգնած, և ոչ իմ լսարանում, քանի որ ո՛չ նստել կարող է և ո՛չ գլուխ խոնարհել:

      ՈՒՂՏՆ ՈԻ ՆՐԱ ԽՆԱՄՈՂԸ

      Ուղտը հարված ստացավ իր խնամողից և բարկանալով ասաց.

      – Տե՛ս, երբ տրտում եմ լինում, ինձ մի խփիր, թե չէ՝ կմեռնես իմ ձեռքով:

      Խնամողը հարցրեց.

      – Ի՞նչ նշանով է արտահայտվում քո տրտմությունը, իմանամ, որ չխփեմ։

      – Երբ տեսնես ներքին շրթունքս կախված, – ասում է ուղտը, – և քայլելուս ժամանակ չլսես ոտքերիս ձայնը, ուրեմն տրտում եմ։

      – Դու միշտ այդ ես, – պատասխանեց խնամողը, – էլ ինչպե՞ս իմանամ:

      Չարաբարոների մասին է առակս, որոնք միշտ բարկացած են և երբեմն պատրվակում են, թե այդպիսին են տրտմության պատճառով:

      ԱՆՀՆԱԶԱՆԴ ՁԻՆ

      Հոխորտալով` ձին չուզեց հնազանդվել հեծյալին։ Եվ դաշտերում՝ շրջելիս հանդիպեց առյուծի, փախչելով նրանից, հանդիպեց արջի, պրծնելով նրանից՝ գայլի ու սրանց նմանների։ Եվ հնազանդվելով խոնարհաբար վերադառնում է` ոչ թե դարմանի համար, այլ չար մահից ազատվելու նպատակով։

      ԳՈՄԵՇԸ՝ ԵՐԿՐԱՉԱՓ

      Գոմեշը կամեցավ երկրաչափություն սովորել։ Եվ ձանձրացավ դաշտերը չափելուց, գնալով ընկավ մի ճահճի մեջ: Իբրև անընդունակ նա մեղադրվեց ուսուցչից, որին ասաց.

      – Մի՞թե միայն երկիր չափել է հարկավոր, կլինեմ ես ջրաչափ:

      ԳՈՄԵՇՆ ՈԻ ԻՐ ԽՆԱՄՈՂԸ

      Գոմեշը կամեցավ հարվածել իր խնամողին, բայց չկարողացավ, ուստի և տրտնջաց աստծու դեմ, թե.

      – Իմ եղջյուրները ուղիղ չես ստեղծել, այլ կորաձև:

      Եվ խնամողը պատասխանելով ասաց.

      – Աստված գիտեր քո չար կամքը և դրա համար որոշեց, որ քեզ այդպիսի եղջյուրներ բուսնեն:

      ԳԱՅԼԸ, ԱՅԾՅԱՄՆ ՈԻ ԱՌՅՈԻԾԸ

      Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի ինքը բռնի նրան։ Կռահելով նրա մտադրությունը, այծյամը չքնեց շատ օրեր, բայց հոգնելով նիրհեց գայլը:

      Եվ դալով առյուծը՝ սպանեց գայլին:

      ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ

      Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

      Ջայլամն ասաց.

      – Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

      Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

      Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։

      ԲՈԻՆ ԵՎ ԱՐԾԻՎԸ

      Բուն միջնորդ ուղարկեց արծվի մոտ և հարս խնդրեց նրա դստերը, ասելով.

      – Դա ցերեկվա քաջամարտիկ ես, իսկ ես` գիշերվա, արժանի ենք խնամիության։

      Բազում խնդրանքներից հետո արծիվը համաձայնեց