Название | Թուրքի աղջիկը |
---|---|
Автор произведения | Խաչատուր Աբովյան |
Жанр | Современная зарубежная литература |
Серия | |
Издательство | Современная зарубежная литература |
Год выпуска | 0 |
isbn | 9781772466898 |
Մատներիս ծերերը դառել էր ինձ համար թառլանի թև. Յավա՜շ, յա՜վաշ փեշերքս էլ վեր քաշեցի՝ որ թփի, քոլի չդիպչի, չխշշա, ուսուլով վեր էկա ու հավողի բարունակի տակը մտա: Եզովբոսի աղվեսը ինչպես էր իր ագռավի պանրին մտիկ անում, էնպես էի ես էլ իմ հավողի ճթերին նայում: Բայց վազը անկաջ չունի, որ խաբվի, ով ուզենա քաղի, պետք է ոտները հանի, ծառը նի ըլի, սատանական էսպես բարձր էր՝ իմ սիրուն, իմ ուզած հավողի վազը: Լերդս կատիկս էր թռել, շունչըս բերնիս դեմ ընկել, թուքս չորացել, երեսս թան դառել, էլի անիրավ փորս իր զուռնեն էր փչում ու նեքսևիցը հարայ տալիս, գոռում, ղռում: Դես ու դեն մեկ էլ աչքս քցեցի ու յալահ՝ վազնըվեր շուլալվեցի, ինչ կըլի, կըլի՝ մտքումս ասեցի: Ձեռս ճթին հասավ, ջանս դող ընկավ, ամա բանը որ թարս գա, սատանեն ի՞նչ անի, մահանեն ի՞նչ: Կոթին էի զոռ տալիս, գիլեքն էին լալիս, զվաթս էի փորձում, ճիթը սաղ սաղ հալչում: Ա՜խ՝ էն հադաղին թե մեկ շխպլիկ (դանակի կտոր) էր ձեռս ընկել, հազար անգամ կպաչեի, ճակատիս կդնեի, ու ալմազե թրի հետ չէի փոխիլ, էն էլ չկար, սատանին նալաթ: Տո սատանեն ի՞նչ անի, ինձ մեկ ասող ըլի. էսպես ա, լեզվըներս սովորել ա, մենք գռփում ենք, սատանին դմփում: Ախր ո՞վ չուզիլ, որ մեկ ղոթուր էշ էլա ունենա, որ ընկած տեղը, բեռը նրա քամակին դնի, ինքը դինջանա: Շատն էլ հո՝ իրանք էլ են վրեն նստում, իշին բզում, թեկուզ ոտին անի, թեկուզ գլխին, թեկուզ տրտինգ, թեկուզ տրինգ: Իշի քամակը բարակ, նստողի ոտները երկար, էլ ի՞նչ կուզի թամք ու օրզանգու: Փալան էլ չըլի, բանդ երըմիշ կըլի: Դու քո բանը տե՜ս, ես իմ հավողը քաղեմ, քեզ չթաղեմ, բանս շլոր էր, ճթի կոթը գոռ. Քիչ էր մնացել էն չար սհաթը, հավողի վազը անիծելով վեր գայի, ատամներս բերնումս եռացին – ա՜խր բարկացած էլ չէ՜… Աչքդ բարին տեսնի, ղասաբն իր մսին էնպես վրա չի՛ թռչում, ինչպես ես իմ ճթին. բայց սև ըլի էն ճիթն, ինչպես սև էր. իմն ինձ հասավ, դուշմանիդ գլխին չգա: Փիս բանն էսպես ա, ինչքան ծածուկ էլ մարդ գործում ա, էլի էնպես ա իմանում, թե իր շվաքն էլ ա իրան ուտում, ինչպես իմն ինձ կերավ:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.