Մտորումների օրագիր. Ваграм Амаякович Оганджанян

Читать онлайн.
Название Մտորումների օրագիր
Автор произведения Ваграм Амаякович Оганджанян
Жанр
Серия
Издательство
Год выпуска 2025
isbn



Скачать книгу

անգամ ողջ աշխարհն է քո դեմ թշնամացել` դեռ կարող ես դիմադրել։ Բայց երբ ինքդ ես թշնամացել քեզ հետ` վիճակդ անհուսալի է։

      23.03.2015 թ.

      Համոզված եմ, եթե Աբրահամը հայ լիներ, իր որդու Իսահակի տեղ ինքը կպառկեր խարույկին:

      4.04.2015 թ.

      Պետությունը ոչ միայն հարստանալու միջոց է իշխանավորների համար այլև ժողովրդին ստրկացնելու գործիք:

      7.04.2015 թ.

      Մինչ այգեպանը մեծ հոգատարությամբ ու համբերությամբ սպասում էր իր առաջին նորատունկ ու դալար խնձորենու վրա աճող միակ խնձորի հասունացմանը, որդը ներսից կերավ այն…

      9.04.2015 թ.

      Եթե հնարավոր չի բարձրացնել պետության մակարդակը, որպեսզի սեփական ժողովուրդը սիրի իրեն, հարկավոր է իջեցնել ժողովրդի կրթության և գիտության մակարդակը պետության մակարդակին…

      25.04.2015 թ.

      Ոչինչ այնքան չի ջղայնացնում կամ ձանձրացնում ինձ, որքան զրուցակիցներիս մտքերի անտրամաբանական շարադրանքը:

      29.04.2015 թ.

      Ժամանակակից մարդը, եթե կույր չէ, խուլ ու համր, դժվար թե ունենա առողջ նյարդային համակարգ ու հանգիստ հոգեվիճակ:

      29.04.2015 թ.

      Եթե մարդը կամ մի ողջ ժողովուրդ համակերպվում է իր ունեցած թշվառ կյանքին ու ոչ մի ճիգ չի գործում բարելավելու համար, ուրեմն արժանի է այդ կյանքին:

      30.04.2015 թ.

      Կան մարդիկ, որոնք «անկեղծ» են, երբ լռում են միայն: Բայց, ցավոք, նրանց համար լռելը ավելի դժվար է քան անկեղծ լինելը:

      1.05.2015 թ.

      Ողջ կյանքս ապրելով որպես օրինապահ ու օրինասեր քաղաքացի, հետևելով օրենքի ամեն մի տառին ու շնչին, ի վերջո հայտնվեցի կյանքի հատակին, որտեղից ելնելը այնքան էլ հեշտ չէր: Սակայն հասկացա մի ճշմարտություն. երբ երկրիդ օրենքները գրում ու պահպանում են գողերն ու ավազակները, հասարակ մահկանացուի համար, ով ընտրել է օրենքով ապրելու ուղին, այդ ուղին նրան կարող է տանել միայն չքավորության, թշվառության, բանտի կամ մահի դուռը…

      1.05.2015 թ.

      Ցույց տուր քո հերոսներին ու կասեմ ինչ ազգ ես:

      7.05.2015 թ.

      Ոչ ոք ու ոչինչ այնքան չի փչացնում ու կոտրում ազգի մարտական ոգին, որքան սոցիալական անարդարություններն ու կեղծ հերոսները:

      9.05.2015 թ.

      Իշխանությունները, որոնք հակադրում են սեփական շահերը իրենց ժողովրդի շահերին, վաղ թե ուշ խայտառակաբար կործանվում են։

      19.05.2015 թ.

      Բոլոր չարիքների պատճառը խելքի ու սիրո պակասությունից է։

      21.05.2015 թ.

      Իշխանավորի ներսում` պաշտոնյայի և մարդու միջև անընդհատ կռիվ է գնում, քանի դեռ կենդանի է մարդը։

      21.05.2015 թ.

      Լավ ձեռքերում պտերն էլ կծաղկի։

      24.05.2015 թ.

      Խելոք մարդը նրա համար է, որ լսեն իրեն, իսկ հիմարն էլ, որպեսզի ճանաչեն ու գնհատեն խելոքին։

      25.05.2015 թ.

      Նախանձությունը վարակիչ հիվանդություն է, որի համաճարակից կարող է և հեղափոխություն բռնկվել:

      31.05.2015 թ.

      Երբեմն թվում է թե մարդիկ ընդամենը գործիքներ են չարի ու բարու ձեռքերում: Պատահում է անգամ, որ նրանք ձեռքից ձեռք են անցնում: Բայց իրականում ահեղ պայքար է գնում չարի և բարու միջև ամեն մի մարդու հոգու համար և այդ պայքարը մարդիկ միամտաբար անվանում են «սեփական ընտրություն»:

      2.06.2015 թ.

      Սերը չարիք է դառնում, երբ կյանքդ կապում ես փուչ մարդու հետ։

      12.06.2015 թ.

      Սառն սուրճով ջերմ ընդունելությունը լավ է`