Название | Մտորումների օրագիր |
---|---|
Автор произведения | Ваграм Амаякович Оганджанян |
Жанр | |
Серия | |
Издательство | |
Год выпуска | 2025 |
isbn |
Աղվեսի դունչը հասուն խաղողին չհասավ, ասաց. «ԳՄՕ է»:
26.02.2014 թ.
Ամեն հայ չի կանա կարդա` իմ գիրն մեսրոպատառ է:
22.02.2014 թ.
Հազարավոր թերություններ կարող ենք փնտրել մարդու մեջ, որպեսզի ատենք նրան, բայց մի արժեքի առկայությունն էլ բավական է, որպեսզի սիրենք:
Պատճառը նրա մեջ չէ, այլ մեր:
18.02.2014 թ.
Մի՛ բռնաբարեք Հայոց լեզուն լատինատառերով:
17.02.2014 թ.
Մաթեմատիկայի լեզվով: Մարդը մի բաղադրյալ է, որի բաղադրիչներից մեկը իր բոլոր դրական և բացասական հատկությունների գումարն է, մյուս բաղադրիչը՝ լրջության համեմատականը, որը գտնվում է զրոից մեկ սահմանում:
21.01.2014 թ.
Աշխարհում ամենից ծանր բանը Աստծո քար լռությունն է։
20.01.2014 թ.
Ինչքան համացանցը նպաստում է մարդկանց միջև տարածքային մոտեցմանը, այնքան մարդիկ իրարից հոգեպես ավելի են հեռանում:
19.01.2014 թ.
Կարևորն այն չէ, թե ինչ են ասում, այլ այն, թե ինչ նկատի ունեն:
Կարևոր այն չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ոնց են ձեզ ըմբռնում:
12.01.2014 թ.
Հայի առաջին թշնամին հենց ինքն է, իր ծուռ մտածելակերպով։
7.06.2014 թ.
Ոչ եղբայր ու որդով, ոչ աներ ու փեսով, ոչ խնամի ու քավորով և ոչ էլ ընկեր ու բարեկամով են երկիր ղեկավարում: Երկիր ղեկավարում են օրենքով միայն, որը պարտադիր է բոլորի, ինչպես և վերոհիշյալների համար:
4.06.2014 թ.
Ինչքան էլ թաքցվի փառասիրությունն ու իշխանասիրությունը հայրենասիրության տակ, վաղ թե ուշ նրանք իրենց գլուխներն ավելի վեր են ցցելու:
4.06.2014 թ.
Պաշտոնական աթոռներին հետույքների տեղերը փոխելուց հետևանքը մնում է նույնը: (Հետևություն տարրական մաթեմատիկայից):
8.11.2014 թ.
Համաճարակներից վատթարագույնը՝ հիասթափության համաճարակն է:
19.11.2014 թ.
Հույսներդ դրեք ձեր ուժերի վրա և հաջողությունը կուղեկցի ձեզ:
22.11.2014 թ.
Որ կռիվը թալանով է ավարտում՝ ամենքը գիտեն, բայց թե երբ թալանը կավարտվի՝ ոչ ոք չգիտե:
28.11.2014 թ.
Շախմատում խաղազինվորը կարող է թագուհի դառնալ, բայց կյանքում հոգով ստրուկը երբեք արքա չի դառնա։ Արքայի կաղապարում խամաճիկ կարող է…
9.12.2014 թ.
Մարդիկ որքան մոտ են կերամանին, այնքան ավելի «լավատես» են:
13.12.2014 թ.
Մարդկության ողջ պատմությունը վկայում է առ այն, որ շատ հաճախ երկրները, պետությունները, ազգերն ու ժողովուրդները կործանվել են մի քանի ցինիկ սրիկաների փառամոլության և բացարձակ իշխանության հասնելու կրքոտ ձգտումների պատճառով:
14.12.2014 թ.
Կա մարդկանց մի տեսակ որոնց երբեք չարժե օգնել, ոչ մի հանգամանքներում: Եթե օգնես, նեղն ընկնելու դեպքում, նրանք առաջինն են քեզ ոտնատակ տալու:
5.12.2014 թ.
Նախկինում ընկերներս ու բարեկամներս այնքան շատ էին, որ նույնիսկ իմ տանը չէին տեղավորվում: Հիմա բազմիցս շատ են ու բոլորը տեղավորվում են մի փոքրիկ տուփի մեջ, որը կոչվում է համակարգիչ: Ահա թե որն է Համացանցի և հանրային ցանցերի առավելությունը: Բայց նա էլ չի փոխարինի մեր սրտի տարողությանը:
9.12.2015 թ.
Ասում են. «Լավ աքլորը չաղ չի լինում»: Նույնը կարելի է ասել նաև սպայի մասին:
17.01.2015 թ.
Երբ մայրդ ծեր է ու հիվանդ, մի՛ նեղացիր,