Название | ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ |
---|---|
Автор произведения | Ֆեմիդա Դավթյան |
Жанр | Документальная литература |
Серия | |
Издательство | Документальная литература |
Год выпуска | 2021 |
isbn |
Բարի ախորժակ խժռողներին։ Այս երկիրը առայժմ նրանցն է։ Մարզը խժռողներից պատասխան պահանջող չի լինի, նրանց կտեղափոխեն մի այլ եկամտաբեր աշխատանքի և հարցը լուծված կհամարեն։ Հարյուրավոր փաստերի մասին հիմնավոր կխոսեմ դրսից։
Այլևս կորցնելու ոչինչ չունեմ, վերջին ունեցածս, որ կորցրի այս հողի վրա, դա մորթված արժանապատվությունս է։
«Բաժանիր, որ տիրես» կարգախոսը ձեզանում դարձել է «բաժանենք, որ տիրվենք»։
«Կոռուպցիայի» արդյունքում «ունեցածս» թողնում եմ իշխանություններին և հեռանում։ Նրանք էլ ինձ նման մերկ են հեռանալու և ես դրանում համոզված եմ։
Ձեր խաղը քաղաքական էր, միամիտ, խակ և նման սեփական գերեզման փորելուն, բայց դա ձեր խաղն էր, իսկ ՀՀ- ում քաղաքագիտության մանկական հանրագիտարան չկա։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ- ում չկան բարոյական նորմեր։ Նախագահը զուրկ է լսողությունից։
ՀՀ
նախագահի
հովանավորած
«
ՄԻԱԿ
»
կուսակցության
«
ՄԻԱՍԻՆ
»
շարժման
ֆաշիստական
գործողությունները
ոչ
մի
օրենք
չեն
ճանաչում։
ՀՀ նախագահը քաջատեղյակ է, որ «ՄԻԱՍԻՆ»-ը անբա-րոյական գործունեություն է ծավալել Իջևանում. Գիտի, որ տեղական մաֆիան ոտքի է կանգնել և վարկաբեկել տեղական լափողների գործընթացից անվերջ բողոքող հայ մտավորական կնոջը…
17
Նախագահին ուղղված նամակը վերջացնելուց հետո աշխա-տանքից ազատվելու դիմում գրեց.
«Ազատեք ինձ ամբիոնի վարիչի պարտականություններից, որովհետև
Նման ամբիոն գոյություն չունի
Կյանքում էգը որձից մի կերպ տարբերվում է, ամբիոն կոչվածում լեզվաբանը գրականագետից չի տար-բերվում, մասնագետը` ոչ մասնագետից, գրականու-թյուն և լեզու դասավանդողը գրականություն կամ լեզու դասավանդողից։
Իմ կատարելիք աշխատանքը բոլոր ժամանակների ընդունելության քննությունների «Նորին Մեծու-թյունը» անփոխարինելի հաճույքով է կատարում։ Հարցնում է, թե ինչ բան է թեքվող խոսքի մասը, ապա որոշում թեման թողել թե հանել։
Եթե մարդուն հրահանգված լիներ գրականությամբ զբաղվել, հաստատ լեզվական թեմաներ չէր քննարկի, իսկ եթե հանձնարարվել է, բայց շարունակում է աշխատել իմ փոխարեն, ինձ մնում է հասկանալ, որ աթոռախտը հիվանդություն է, իսկ ես բժիշկ չեմ։
Մասնագիտացված ամբիոնը արժանի է իր բազմա-պրոֆիլ վարիչին։ ՍՄԿԿ 2-րդ համագումարը բացի բոլշևիկ- մենշևիկ խմբավորումից, մի բան էլ տվեց պատմությանը։
Վերևները… չեն… ապա ներքևները…
Գուցե համապատասխան մասնագետների պակասն է խնդիրը, որ «էգը» «որձից» չի տարբերվում։ Երբ գալիս է սեռը որոշելու պահը, բոլորը երկսեռ են կամ անսեռ։
Անսեռին բնականաբար անողնաշարն է հարմար։
Սեռը բային է հատուկ, բայց այստեղ գոյականների սեռն է պետք որոշել։ Դա իմ ուժերից վեր է, որովհետև գոյականը սեռ
18
չունի, ճիճուն' `ողնաշար։ Աթոռն ինձ համար հասարակ գոյական է։
Ես ինձ շատ կարգին մարդ եմ համարում և հրաժարվում եմ ձեր աստվածահաճո պարգևից։
Ձեր