Автор

Все книги издательства Автор


    ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

    Народное творчество

    Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա (փետրվարի 25, 1865 – օգոստոսի 31, 1927), հայ զորահրամանատար, պետական գործիչ ֆիդայապետ (հայդուկապետ)։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արեւմտյան Հայստան, ուր մնում է մինչեւ 1904 թվականին։ 1912-1913 Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում եւ մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

    Պատմութիւն

    Աբրահամ Կրետացի

    «Պատմութիւն» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում), որտեղ նկարագրվում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում եւ Մուղանի դաշտում 1736 թ.-ի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։ Կրետացու «Պատմագրությունը» տպագրվել է 1796 թ.-ին, Կալկաթայում եւ 1870 թ.-ին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել Բրոսեն եւ հրատարակել «Collection d'historiens armenians» ժողովածուում:

    Թէոդորոս Ռշտունի

    Ծերենց

    «Թեոդորոս Ռշտունի»՝ պատմական վեպ Ծերենցի հեղինակությամբ։ Հրատարակվել է 1881 թվականին։ Այս վեպում արտահայտված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների եւ պետականության անկման հետ։ Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի եւ Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության»դաշինքը։

    Պոեմներ, առակներ, հեքիաթներ

    Աթաբեկ Խնկոյան

    Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր էր, սիրում էր հանպատրաստից ստեղծագործել: Բնավորության այդ գծերը դրսեւորվել են նրա առակներում, որտեղ ծաղրել է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունը, դատարկ ճառասացությունը, փառամոլությունը, շողոքորթությունը եւ մարդկային այլ արատներ: Ճանաչված են նաեւ «Մեղուն», «Լուսինը», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը», «Գիրք», «Փիսիկ», «Խոզի այծերը», «Սերոբը» գործերը: Նրա առակներն ու ոտանավորները, փոխադրությունները («Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու մրջյունը», «Խոզն ու ագռավը») սիրելի են եւ՜ մեծերին, եւ՜ փոքրերին: Չափածո գրվածքներից են` «Աղվեսն ու արջը», «Ցորնատերն ու ջաղացպանը», «Գյուղացին ու արջը» եւ այլն, արձակներից են` «Խուլի այծերը», «Իմ բալիկը» «Գալոյի աղվեսը» եւ այլն: Հայ գրականության մեջ բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր խայթող ու խորիմաստ առակները:

    Պատմվածքներ

    Հովհաննես Թումանյան

    Հասկերում» 1907 թ. տպագրվեց «Գիքորը»՝ գրված դրանից ավելի քան տաս տարի առաջ, Մինչեւ 1914 թ. երեւան եկան նաեւ տասնյակից ավել նոր պատմվածքներ, որոնց թվում՝ «Եղջերուն», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Իմ ընկեր Նեսոն», «Գելը» եւ այլն։Այս երկրորդ շրջանում են գրվել ու հրատարակվել նաեւ շուրջ երկու տասնյակ հեքիաթ: Կենդանության ժամանակ Թումանյանի տպագրած պատմվածքները, ինքնուրույն եւ թարգմանական հեքիաթները ծավալով մեծ չեն եւ միասին հազիվ մի ոչ մեծ հատոր են կազմում։ Ի դեպ, իր արձակ գործերը ի մի հավաքելու փորձ նա չի արելԵթե հիշենք, որ հասուն շրջանում Թումանյանը տպագրել է քնարական ե վիպական չափածոյի երեք ստվար ժողովածու (1903, 1908 եւ 1922 թ,), ապա արձակ երկերի ամբողջական հրատարակության նկատմամբ այս «անտարր֊բերությունը», թացի գործնական դժվարություններից, ըստ երեւույթին, պետք է բացատրել նաեւ իր ստեղծագործության այս մասի նկատմամբ նրա ունեցած որոշ «վերապահությամբ»։«Երկաթուղու շինությունը» պատմվածքում Հայ գյուղաշխարհ մուտք գործող երկաթուղու եւ նրա բերած նոր Հարաբերությունների շուրջ զրուցակիցների թեր եւ դեմ կարծիքներին հետեւում է մի այսպիսի կտրուկ վերջաբան. «Ո՛ւ–ո՛ւ֊ո՛ւ… Ձորերում սուրում էր երկաթուղին։ Նոր էր մտել նա մեր ձորերը»։ Այսպես, օբյեկտիվորեն ցույց է տրվում իրականության մեջ կատարված տեղաշարժերի անդառնալի ընթացքը։ Ճիշտ է, ողբերգության հետագա ընկալումը կարծեք թե հանվում է պատմվածքի առկա սահմաններից, բայց ընթերցողի երեւակայության մեջ այն հարատեւում է ավելի մեծ ցավով, քան եթե այդ բոլորը ուղղակի նկարագրվեր։ «Կենդանիների ՚կյանքից» քաղված պատմվածքները («Արշաորս», «Գելը», “Ծղրիդը»), ամեն մեկը յուրովի, ավարտվում են այնպիսի վերջույթներով, որոնք ակնարկում են բնության հարատեւող մեծ կյանքը, մարդու եւ կենդանու անմիջական կապերը նահապետական լեռնաշխարհում։

    Հեքիաթներ

    Հովհաննես Թումանյան

    Բոլոր կերպարների «միջուկը» (կամ սաղմերը) Թումանյանը գտել ու քաղել է հայ եւ միջազգային ժողովրդական բանահյուսությունից։ Բայց նա կարողացել է բաց ահայտել եւ ընդգծել նրանց համամարդկային եւ հավերժական բովանդակությունը, դարձնել բնավորության որեւէ գծի ամբողջական եւ տպավորիչ խորհրդանիշ-ընդհանրացումներ։ Հատկանշական է, որ շատ դեպքերում Թումանյանը հարկ չի համարում այդ կերպարներին որոշակի անուններ տալ, այլ կոչում է պարզապես՝ տերը, ծաոան, խելոքը, հիմարը, մարդը, կնիկը եւ այլն։ Դրանով, անշուշտ, ավելի է ընդգծվում կերպարի համընդհանուր բնույթը։ Եվ ապա նշված հերոսները հանդես են գալիս ու գործում են հեքիաթին հատուկ պայմանական, չափազանցված, երբեմն նույնիսկ ֆանտաստիկ հանգամանքների մեջ, բայց դա ամենեւին չի զրկում նրանց կենսական հավաստիությունից եւ ռեալիստական ուժից։ Այդ կերպարներն ազգային միջավայրի եւ ժամանակի կոնկրետ հատկանիշներով օժտված չեն, բայց այգդ «թերությունը» դաոնում է նրանց հավերժական գոյատեւման, ժամանակի ընթացքում իրենց նշանակության նորանոր կողմերի բացահայտման հիմք։

    Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

    Վահան Թոթովենց

    Վահան Թոթովենցի (1893-1938) ստեղծագործական կենսագրությունը 1930-ական թվականներին հարստացավ բարձրարժեք երկերով, իսկ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը (1930) դարձավ նրա գլուխգործոցը։ Անկեղծ, գրավիչ հուզականությամբ, անհուն սիրով, անափ կարոտով, թախծի ու տխրության շնչով գրված այս վիպակը հեղինակի մանկության ու պատանեկության, ընտանիքի, հարազատների, հայրենի Մեզիրեի պատմությունն է։ Բայց այդ պատմությունը գրվեց այն ժամանակ, երբ այլեւս անցյալ էին թե՛ այդ հարազատները եւ թե՛ այդ քաղաքը, ու մնացել էին միայն կարոտը, կարոտը մարդկային ջերմ, պարզ բայց եւ խոր ու ուժեղ զգացմունքների, կարոտը անհետացած քաղաքի նկատմամբ ու Եղեռնի տնքացող ու մղկտացող ցավը…

    Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր

    Վահան Թոթովենց

    1916-1920-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արեւելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում եւ Փարիզում։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները եւ շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։

    Այինկա

    Գրիգոր Զոհրապ

    Քննելով մարդու ներքնաշխարհը, Զոհրապը նրբորեն ցույց է տվել նրա հոգեկան ապրումների ընթացքը հատկապես սիրային իրավիճակում։ Բարոյական խնդիրների քննության միջոցով նա դրսեւորում է հակակրանք քաղքենիության նկատմամբ եւ գովերգում անձնազոհությունը։ Ունի բազմաթիվ սիրային նովելներ … որոնցից է նաեւ «Այինկան»։ Հակոբոս ու Սահակ եղբայրները եւ Պերճուհին նովելի հերոսներն են։ Նրանք բոլորն էլ ունենում են անձնական խոր դրամա: Երկու եղբայրների մեջ Հակոբոսը «այինկաճիներու մեծը՝անդրանիկն էր. սեւաչվի, սեւահեր, երիտասարդ… », իր շրջապատում բոլորը ճանաչում են, սիրում եւ հարգում։ Նրա սուրը երբեք անտեղի չի շողացել։ Ահա տասը տարուց ի վեր Հակոբոսը «այինկաճիներու» առաջնորդն էր եւ ղեկավարը, միշտ պատվով է առաջ տարել իր գործը։ Երբեք վստահված ապրանքը չի կորցրել կամ փչացրել։ Հակոբոսը այնպիսի ժամանակ էր տուն գալիս եւ այնպիսի տեղերով, որ հարազատ եղբայրն անգամ չէր իմանում։ Եղբայրը՝ Սահակը, «Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիք մը»։ Տարօրինակ դրամա է տեղի ունենում այս հերոսների միջեւ։ Պերճուհին սկզբում սիրել է փոքր եղբորը՝ Սահակին։ Բայց քանի որ Սահակը կտրվել է գյուղացիներից եւ ծառայության անցել ոստկանությունու, Պերճուհին էլ կտրվում է նրանից, քանի որ ինքն էլ այինկաճիի աղջիկ էր։ Պերճուհին դառնում է Հակոբոսի՝ այինկաճիներու խիզախ առաջնորդի նշանածը։ Եղբայրը եղբոր դեմ։

    Առակներ

    Մխիթար Գոշ

    Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Իր մշակած եւ հեղիանակած առակները եւ զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշիառակների՝ դրանք ներկայացված են առանց որեւէ դասակարգման եւ չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Նրա առակների նյութը հիմնականում հասարակական եւ կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարեւորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երեւում է հասարակական շերտավորումը եւ սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում եւս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրեւ գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր եւ այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։