ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн.



Скачать книгу

հարցնում եմ միամիտ տեսքով.

      – Ինչո՞ւ£

      – Քաջաբար հայտարարում ես՝ «գերազանց», իսկ ռուսերենից®

      – Դիտավորյալ չեն նշանակում, – ասում եմ ես կայտառորեն£

      Դա հին ու փորձված միջոց է, երևի աշխարհի երեսին բոլոր աշակերտներն էլ այդպես են ասում. բարձր գնահատական ստանալիս ասում են՝ ստացանք, իսկ եթե երեք կամ երկու են ստանում՝ նշանակել են£ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ բարձր չեն նշանակում£ Կան այնպիսիները, որ հավատում են£ Բայց Արգինան կարծես թե չի հավատում ինձ£ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.

      – Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու£

      Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման£ Ես իմ ականջներին չեմ հավատում£ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից£ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես£ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում£ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը£ Բայց ուշ է արդեն որևէ բան փոխելու համար£ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. «Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ- էլ չես բռնի»£ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի նա կրկին չանդրադառնա իմ դպրոցական գործերին£

      – Բժշկուհի՞ է ձեր մայրիկը, – ասում եմ ես£

      – Այո, – իմ անսպասելի հարցից զարմացած, պատասխանում է Արգինան£– Ներքին հիվանդությունների մասնագետ է հանրապետական հիվանդանոցում£

      – Իսկ ձեր հայրի՞կը, – հենց այնպես հարցնում եմ ես:

      Արգինան կրկին զարմանքով նայում է ինձ, ասես փորձելով հասկանալ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում իմ անիմաստ հարցերը£

      – Իսկ քո ինչի՞ն է պետք, – հարցնում է նա վերջապես£

      Իհարկե, նրան հո չես ասի, թե ինչու տվեցիր այդ հարցերը, դրա համար էլ լռում եմ£

      – Ես հայր չունեմ, Աբիկ®– ուշացումով արձագանքում է Արգինան£– Նա օդանավի մեխանիկ էր քաղաքացիական ավիացիայում£ Հերթական մի թռիչքի ժամանակ ուղևորներից երկու հոգի զինված մտնում են օդաչուական խցիկ և ստիպում խախտել սահմանը£ Հայրս ու մատուցողուհին զոհվում են, սակայն բանդիտներին այդպես էլ չի հաջողվում անցնել պետական սահմանը£

      Տնամերձ այգիներից այն կողմ` ձորում, կամացուկ խոխոջում-հառաչում է մեր Բարակ ջուր գետը, և նրա ձայնը հնչում է վշտաբեկ. վըշ-շ-շ, վըշ-շ-շ® Ասես հասկանում է ամեն ինչ£

      – Մինչև հիմա էլ օդանավի հեռավոր ձայն լսելիս, մայրս նայում է երկնքին£

      – Ինչո՞ւ£

      – Սպասում է երևի®

      Իմ հայացքը հանդիպում է Արգինայի թախծանուշ աչքերին£

      Ու թե հետո էլ ինչ կարելի է ասել՝ չգիտեմ£ Արգինան երևի հասկանում է իմ վիճակը£

      – Դու խղճո՞ւմ ես ինձ, Աբիկ, – հարցնում է նա£

      – Այո, – ասում եմ ես, սիրտ չանելով նայել Արգինային£

      – Իսկ, այ, դա արդեն պետք չէ£ Իմ հայրը զոհվել է մեր հասարակությանը թշնամի տարրերի հետ մարտնչելիս£ Դու ինձ հասկանո՞ւմ ես, Աբիկ£

      – Այո£

      Աստված իմ, սա ի՞նչ հիմարություն է, մի խելքը գլխին բան չեմ կարողանում ասել, այդ անհեթեթ «այո» -ից բացի£ Մեծերի համար, իհարկե, հեշտ է, մի վայրկյանում ուզած խոսքը կգտնեն ու կասեն£ Երբ կլինի՝ ես էլ մեծանամ®

      – Դու