Название | ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) |
---|---|
Автор произведения | Լևոն Ոսկանի Ադյան |
Жанр | Афоризмы и цитаты |
Серия | |
Издательство | Афоризмы и цитаты |
Год выпуска | 2014 |
isbn |
Նա դարձյալ նայեց ճանապարհի կողմը, էշը խոտով բեռնած մի մարդ էր գնում ճանապարհով, առջևից մի տղա երեխա՝ շվշվացնելով£
–Ա¯յ տղա, ա¯յ տղա,– ներքևից նախատեց Մխիթարը£ -Էշը ինչո՞ւ դու չես քշում, հերդ է քշում£
–Էհ, էշն ինչ գիտի՝ ես եմ քշում, թե հերս,– պատասխանեց տղան, շարունակելով շվշվացնելով քայլել առջևից£
–Տեսա՞ր,– նորից հարցրեց Մխիթարը£– Ասում եմ չէ՝ խելքի պատառ չկա գլխներումը, բայց թողնես սրամտեն, հիմար-հիմար դուրս տան, ես ձեր դաստիարակողի հերն եմ անիծել£
Հերացուս դուրս եկավ տնից, ծխախոտ վառելով առաջացավ դեպի մեզ£
–Ամեն ինչի ճար կլինի, մեռնողին ճար չի լինի,– փիլիսոփայեց նա և, Մխիթարի տան կողմը նայելով, ավելացրեց,– Մխիթար, տեսնում եմ, խոտի հոգս չես քաշել, ձմռանն ի՞նչ ես անելու£
–Գելը թողե՞ց, որ խոտի հոգս քաշեմ,– նեղսրտեց Մխիթարը£– Անտերը եկել, հենց մեր տան մոտ, չափարի տակ կերել է էշս£
–Բա հո չէր տանելու ռեստորանում ուտի,– քահ-քահ ծիծաղեց հերացուս£
Մխիթարը նեղացավ, սակայն անպատասխան թողեց նրան£ Նա այլ բան ասաց£
–Ամեն ինչ մաշվում է,– ասաց,– նույնիսկ վիշտը, ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բացի հարազատ զավակի կորստի վիշտը£– Նա խորը հառաչեց, ավելացրեց.– Մարդ մի օր ծնվում, մի օր էլ պիտի մեռնի, վախենում ես մեռնելուց, թե չէ՝ մեկ է, նա գալու է£
Հաջորդ օրվա երեկոյան դեմ Մեծ մայրս մահացավ£ Զարմանալի բան. այդ պահին կռունկների երամ էր անցնում գյուղի վրայով, միանգամայն անսպասելի, երամը հանկարծակի փոխեց ուղղությունը, եկավ, երկու անգամ պտտվեց մեր տան վրա ու թևածելով՝ կուրլու¯-կուրլու¯-կուրլու¯, գնա¯ց, կորավ իրիկնային