Название | Քնքուշ լարեր |
---|---|
Автор произведения | Նար-Դոս |
Жанр | Зарубежные любовные романы |
Серия | |
Издательство | Зарубежные любовные романы |
Год выпуска | 0 |
isbn | 9781772466782 |
Կառքը միշտ առաջ էր սլանում, իսկ նրան զուգակից – Պետրովը՝ յուր նժույգ ձիով: Հարունյանները հետաքրքրութքամբ նայում էին իրենց այդ անկոչ ուղեկցին, որ, ըստ բնույթին, շատ չէր հետաքրքրվում, թե ովքեր են կառքի մեջ մյուս նստողներն և ձին զուգընթացաբար միշտ առաջ էր քշում կառքի հետ:
– Դուք Մուշտաի՞դ եք շնորհ անում գնալ, – հարցրեց նա:
– Այո – պատասխանեց իշխանուհին:
– Ուրեմն և ձեզ ուղեկցելու պատիվն եմ ունենում…
Վերջապես նրանք մտան Մուշտաիդի հաստաբուն ու բարձր ծառերի սաղարթախիտ ճյուղերով կազմված կամարի տակ: Մուշտաիդը թիֆլիսեցիների համար նույնն է, ինչ որ զվարճասեր փարիզեցիների համար Բուլոնյան անտառը կամ Եղիսյան դաշտերը:
Յուրաքանչյուր գեղեցիկ երեկո, մանավանդ շաբաթ և կիրակի օրերն, այնտեղ կարելի է տեսնել հարյուրավոր կառքեր, որոնք միմյանց ետևից շարված` պատում են Մուշտաիդի շուրջը: Չունենալով մի ուրիշ ավելի հարմարավոր զբոսատեղի, Թիֆլիսի խայտաբղետ ժողովուրդն այդտեղ է վազում փոքր-ինչ ազատ օդ շնչելու և լսելու երաժշտություն:
Մի քանի շրջան անելուց հետո իշխանուհին կամեցավ իջնել և գնալ այգիի հրապարակը մի բան խմելու: Կառքը կանգնեց: Պարոն Հարունյանը բացեց կառքի դռնակը, ցած թռավ և մեկնեց ձեռքը, որպեսզի օգնե իշխանուհուն կառքից իջնելու: Իշխանուհին տվավ նրան յուր փափուկ, սպիտակ ձեռքը և թեթև կերպով ցած թռավ կառքից: Իջավ և տիկին Հարունյանը՝ նույնպես ամուսնու օգնությամբ: Պետրովը (մենք այսուհետև ձիավորին այդպես կկոչենք), որ մի քայլ անգամ չէր հեռացել կառքից, նույնպես իջավ ձիուց, սանձը տվավ կառապանին և ուղղակի հայտնեց, որ կամենում է նրանց ընկերակցել: Իշխանուհին, որին, ըստ երևույթին, շատ չէր դուր գալիս այդ աստիճանավորի ներկայությունը, ակամայից ստիպված էր ներկայացնել նրան Հարունյաններին: Այնուհետև նրանք խոսելով անցան, հրապարակն, ուր հարյուրավոր մարդիկ՝ ամեն դասակարգի սեռի և հասակի` զբոսնում ու նստած էին: Մեջտեղում նվագում էր զինվորական երաժշտությունը: Նրանք նստեցին և խմելու մի բան պահանջեցին:
Պետրովի շարժումները, խոսակցության եղանակն իսկույն ցույց Էին տալիս, որ աղմկալից կյանքն ու բարձր շրջաններն են եղել նրա դաստիարակիչը: Զարմանալի ճարտարությամբ նա խոսում էր իշխանուհու և նոր ծանոթների հետ: Նա խոսում էր երբեմն ռուսերեն, երբեմն ֆրանսերեն և մինչև անգամ անգլերեն: Հենց առաջին հայացքից նա դուր չեկավ պարոն Հարունյանին: Նրա կարճ հասակը, կլոր ու սափրած կարմիր դեմքը կարճ բեղերով ու ինքնավստահ, գրեթե լիրբ արտահայտությամբ, շեկ մազերն, փոքրիկ ու շարժուն խորամանկ աչքերն և փոքրիկ վեր քաշված քիթը, – նրան մի տեսակ ատելի Էին թվում: Ինչո՞ւ: – «Ինչպես չենք կարող մենք առաջ բերել ուղիղ պատճառը, թե ինչու մեկը չէ սիրում խոզի բացված բերանր, մյուսը՝ կատվի պես անվնաս կենդանուն, երրորդը՝ ձայնը պարկապզուկի», ինչպես պատասխանում է Շեյլոկը, նույնպես և նա չէր հասկանում, թե ինչու այդ աստիճանավորը նրան ատելություն էր ներշնչում: Իշխանուհին խոսում էր նրա հետ կարծես ակամայից և մի տեսակ եղանակով, որից իսկույն երևում էր, որ նրան ևս չէր դուր գալիս այդ շատախոս ռուս աստիճանավորը: Հարունյանները չէին կարող չնկատել այն փոփոխությունը, որ ստացել էր իշխանուհին Պետրովին պատահելու րոպեից: Նրանք ակամայից մտածեցին, որ այդ երկուսի մեջ ինչ-որ կա… Արդեն սկսում էր մթնել, երբ նրանք վեր կացան և ուղևորվեցին դեպի