Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց

Читать онлайн.
Название Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր
Автор произведения Վահան Թոթովենց
Жанр Рассказы
Серия
Издательство Рассказы
Год выпуска 0
isbn 9781772467888



Скачать книгу

իր փոքրիկ եղբայրը, որպեսզի հինը մոռնա, քիչ մը լայնախոհություն, մանավանդ լայնասրտություն ցույց տա, բայց որքան որ Հաճի Մարկոս աղա համառեր, Պոզիկն ալ անկե վար չէր մնար, տղա և հայր զիրար չէին հավներ, բայց համառության մեջ իրարու կը նմանեին, ավելին՝ կը գերազանցեին։Մեսրոպ լռեց՝ ուրիշ առիթով ավելի մեղմ և ավելի նպաստավոր ձևով խոսքր բանալու և Պողիկին առաջնորդելու դեպի լավագույն զգացումներ։Խաղաղ էր տան մեջ անոնց կյանքը։ Պոռացող, հայհոյող և բռնապետող գոյություն չուներ։ Երկուքն ալ առավոտուն կերթային գործի և ժամը 5֊ին կուգային տուն՝ ճաշելու և շուտով անկողին երթալու։Իսկ հարս Աղավնին ալ երբեմն֊երբեմն խարբերդցիներու տուները այցելության կերթար։Խաղաղ էր կյանքը, բայց անհրապույր։ Երբեմն Վահրամն էր, որ զվարթություն կը բերեր տան մեջ։Մեսրոպ իրիկունը տուն գալեն հետո սրունքները կը տնկեր և անկողնին վրա կես ժամ կերկարեր հանգիստ ստանալու համար, ապա ոտքի կկանգներ՝ միայն ճաշելու և անմիջապես անկողին մտնելու։ Միայն երբեմն կը խոսեր, որուն նյութը միշտ իր բոսին մասին էր։ – Այսօր քիչ մը երեսը կը խնդար, – կըսեր Մեսրոպ գոհունակությամբ իր բոսի ժպիտը իր վրա հրավիրելու համար։Պողիկ այդպես չէր սակայն։Ասիկա արդեն անգլերեն լեզուն քիչ և շատ սորվեցավ, իր առաջին մարզանքները սկսավ ի գործ դնել ամերիկուհիներու վրա։ – Պողի՛կ, խուզի՛ս, (գառս) այդ աղջիկները փորդ չեն կշտացներ, էլի (օտար) աղջիկներ են, իրիկունները քունդ առ, որ մյուս օրը կարենաս գործիդ աղեկ նայիլ և փարա վաստկիլ։ – Փորս կշտացնելու համար չէ, որ աղջիկներուն հետ [ էջ ]կերթամ, – կը պատասխաներ Պողիկ, – ո՞վ աղջիկներով իր փորը կշտացուցեր է։Մեսրոպ գլուխը կերերցներ, կը թթվեր, բայց չէր կրնար ավելի ազդեցիկ խոսքեր գործածել, որովհետև Պողիկի բնավորությունը հայտնի էր։ Պողիկը կը սիրեր անկախությունը։ԺԹՄեկ֊երկու տարի հետո Հարությունն ալ հասավ Ամերիկա՝ թողելով Հաճի Մարկոս աղան միս֊մենակ տան մեջ, թո՛ղ որ Հարութ յունի ներկայությունն ալ ընկերակցություն մը չէր ստեղծեր Հաճի Մարկոս աղայի համար։Հարություն մեկնելե առաջ իր ճամփու ծախսեն ավելցածը տվավ իր հորր, ըսելով. – Ամերիկայեն ես քեզի կօգնեմ, տղոց ալ կը համոզեմ, որ նամակ գրեն։ – Թոր դրամ ղրկեն՝ անոթի չի մեռնիմ, էլեմը (բոլորը, ողջ աշխարհը) վայերնին կուտա, ինծի նամակ պետք չէ, գրածնին ի՞նչ պիտի ըլլա որ… Խրատներ, ես խրատի պետք չունիմ, Պողիկին ըսե, որ խրատը իրեն պետք է, որ օտար երկրի մեջ շնութենե հեռու տուներնուս նամուսը ոտքի տակ չի տա։Այս բոլորեն ետքն ալ Մարկոս աղա դաս առած չէր թվեր․ ասիկա կըպահեր տակավին իր երևութական անկախությունը, բայց չէր կրնար հրաժարիլ տնտեսական օգնութենե, որովհետև երբեք չէր ուզեր գիտցնել օտարներուն, որ իր հարազատ տղաքը երես են դարձուցեր իրմե և դրամակաև օժանդակություն անգամ չեն ըներ։Երբ մեկն ու մեկը կը հարցներ իր տղոց վրայոք, կը պատասխաներ. – Շատ աղեկ են, Մղտեսի Կարապետ, միշտ նամակ կստանամ, Հարությունը կը գրե, որ տղաքը քեզ շատ են կարոտցեր, մեկ֊երկու տարիեն պատրաստ եղիր, որ դուս ալ Ամերիկա գաս, հիմա չեմ գիտեր՝ կրերթա՜մ, չերթա՜մ։ – Գնա՛, Հաճի աղա, – կը պատասխանե Մղտեսի Կարապետը, – այստեղ կեցեր ես ի՞նչ պիտի ընես, գնա հարազատ տղոցդ քովը։ [ էջ] – Հա՛, մոռցա ըսելու, որ հարսս ալ մախսուս բարև գրել տված էր և հատուկեն ձեռքերս կը համբուրեր, – ավելցուցած էր Հաճի Մարկոս աղա. մի գուցե դիմացինը կասկածեր , որ հարսը