գերեզման տարեք, թաղեցեք, այս տեսածներս չի տեսնամ ։Դրացիներու համար այլևս պարզ էր, որ Հաճի Մարկոս աղա ճգնած էր բռնաբարել իր հարսը, իր հարազատ տղու կինը։Մեսրոպ իր աներանցը ազգականներեն մեկեն նամակ մը ստացավ, որուն մեջ ի միջի այլոց կ՚ըսվեր. – Որքան որ լսած եմ, ձեր տան մեջ անհամությունները տակավին կը շարունակվին և ավելի գեշ տեսակով։Այս ակնարկությունը բավական էր, որ Մեսրոպ տակն ու վրա ըլլար, որովհետև անհամություն միայն կրնար պատահիլ իր հորը և կնոջ միջև։Ելավ անմիջապես նամակ գրեց հորը. «Լսածովս տան մեջ անհամություններ կան, բայց մի ըստ միոջե տեղյակ չեմ, կը խնդրեմ, որ ինծի մանրամասն գրես, թե ո՞վ է անհամության բուն պատճառը, եթե հարսն է, գրե, որ ասկեց անոր գլուխը կոտրել տամ։ Յամա՛ն, յամա՛ն, տեղեկություններ տաս, շատ վեսվեսեի մեջ եմ»։Մեսրոպ տակավին կը շարունակեր իր հորմեն վախնալ, բայց գավառացիի խորունկ հոգեբանությամբ, միևնույն ատեն, կը շարունակեր իր կնոջ վրա հոխորտալ։Անիկա վայրկյան մը իսկ մտքեն չանցուց նամակ գրել իր կնոջ անհամության մեդալին մյուս կողմն ալ հասկնալու համար։ Կինը, ինչպես ըսինք, կարդալ գրել չի գիտնալուն համար նամակ չէր գրեր, իսկ Մեսրոպ ինքն ալ օր մը օրանց չի մտահոգվեցավ ուրիշի մը միջոցով գրել կնոջ և անոր բերնովը և ուրիշին գրովը տեղեկություններ ստանալ իր կնոջ մասին։ Իր զավակին մեռնելը տակավին չէր լսած, որովհետև հայրը [ էջ ]պատվիրած էր չգրել։ Պողիկն ալ չուզեց գրել, իր եղբայրը չվշտացնելու համար, բայց վերջին գրածին մեջ դարձյալ խորհրդավոր ակնարկություն մը կար տան վերաբերյալ։ – Պողիկը տանեն ելեր մորքրանց տունը կը կենա․․․ ավելի լավ կըլլա, որ հարսը օր առաջ քովդ տանիս, հորս երեսը չեմ ուզեր տեսնել… – կը կրկներ Մեսրոպ իր մտքին մեջ անդադար Պողիկի գրած նամակի ընթերցումեն հետո։Վերջապես ամեն ինչ խորհրդավոր էր, քողարկված, ինչ որ խոշոր գաղտնիք մը կար իրմե ծածկված, որին չի թափանցելու աստիճան միամիտ է Մեսրոպը։Դոլարները իրարու ետևե կուղարկեր։ Իր հլության, ճշտապահության և «պեկիրի» նման աշխատելուն իբրև վարձատրություն շաբաթականին վրա դարձյալ փոքրիկ հավելում մը ըրին։Բախտը դարձյալ քթին ծիծաղեր էր։ Բայց այս շաբաթականներու հավելումին վրա երբեմն տան մասին մութ տեղեկությունները կուգային տենդահույզ վիճակ մը ստեղծել իր համար, այնպես որ՝ վերջերս իր բոսը կարճ, բայց շատ ազդու ակնարկություն մը ըրած էր իր մտքի ցրիվ վիւճակի մասին, ըսելով. – Գործիդ վնաս մը կրնաս հասցնել։Այս ադարարությունը բավական էր, որ անոր հոգեկան կացությունը ավելի և ավելի շփոթության մատնվեր, փոխանակ դեպի ուշադրություն հրավիրելու։Նոր եկած նամակները ավելի կը մթնեցնեին եղած կիսամութը։Այս անգամ Մեսրոպ մտածեց բոլորովին ոչ֊ արյունակից մարդու մը, բայց միևնույն ատեն իր երկրի հավատարիմ ծանոթներեն մեկուն՝ նամակ մը գրել և տեղն ու տեղը հասկնալ անցած֊դարձածը։Ծանոթին գրած նամակի պատասխանին հետ միասին նաև հասավ նամակ մը իր հորմեն, որ բոլորովին հակոտնյա մտքեր կը պարունակեր իր մեջ, բաղդատությամբ մյուսին։ [ էջ ]ԸԱյս էր Հաճի Մարկոս աղայի գրած նամակը. – «Կը գրես, որ մի ըստ միոջե տեղեկություն տամ տանը մասին։ Փա՜ռք Աստծո, մինչի գիրս ամենքս ողջ և առողջ ենք։ Մայրդ քիչ մը ծերացեր է քու դերդեդ, տղաքը մեծցած են, հարսը երթալեդ ասդին ավելի և ավելի է խլավցեր։Տանը մեջ եղած անհամությունը այս է։ Պողիկը երթալեդ հետո շատ երես առավ, քոլեճը դրինք