Название | Անշաղկապ բարդ նախադասություններ |
---|---|
Автор произведения | Սուսաննա Հարությունյան |
Жанр | |
Серия | |
Издательство | |
Год выпуска | 2024 |
isbn |
Անշաղկապ բարդ նախադասությունների ուսումնասիրման գործում մեծ է նաև Գ․ Գարեգինյանի ունեցած ներդրումը։ Գ․ Գարեգինյանը բոլոր բարդ նախադասությունները բաժանում է շաղկապական (զոդվածական) և անշաղկապ (շարահարական) բարդ նախադասությունների։ Նա առանձնացնում է նաև բարդ նախադասությունների կապակցության մի երրորդ՝ խառը, տարատեսակ՝ շաղկապական և անշաղկապ [6, էջ 13]։ Գ․ Գարեգինյանը անշաղկապ բոլոր բարդ նախադասությունները դասակարգում է բարդ համադասական նախադասություններին հարաբերակից անշաղկապ կապակցությամբ կառույցների և բարդ ստորադասական նախադասություններին հարաբերակից անշաղկապ կապակցությամբ կառույցների [6, էջ 308]։ Նա բարդ համադասական նախադասություններին հարաբերակից անշաղկապ կապակցությամբ կառույցները բաժանում է թվարկման հարաբերություն արտահայտող միավորիչ բարդ նախադասությունների, որոնք էլ իրենց հերթին արտահայտում են համաժամանակության (միաժամանակության) և գործողությունների հաջորդականության տարբեր հարաբերություններ, ինչպես նաև հակադրական, տրոհական, մեկնական, հարակցական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունների [6, էջ 309-312]։ Նա բարդ ստորադասական նախադասություններին հարաբերակից անշաղկապ կապակցությամբ կառույցներն էլ բաժանում է ենթակայական, ստորոգելիական, խնդրային, որոշչային, հատկացուցչային, ժամանակի, պայմանի, պատճառի, հետևանքի, նպատակի, զիջական, գործողության ձևի և չափի հարաբերություն արտահայտող բարդ նախադասությունների
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.