«Ամբոխները խելագարված» պոեմը գրել է 1919թ.: 1917թ., երբ Ռուսաստանը մի ծայրից մյուսը ապրում էր հեղափոխության ազատարար շնչով, ոտի ելած ժողովրդի պայքարը, հեղափոխության վիթխարի տարիներին ու վեհությունն արտահայտելու համար նա գրեց «Ամբոխները խելագարված» պոեմը: «Ամբոխները խելագարված» պոեմում հեղափոխությունը ներկայացվում է քաղաքների, գյուղերի, ու ստեպների ժողովրդական զանգվածների միջոցով: Պոեմում ժողովուրդը դուրս է եկել հին աշխարհւ կործանելու եւ նորը կառուցելու համար: Չարենցը մեծարում է ժողովրդական հեղափոխական կամքը, նրա դյուցազնական ոգին, նպատակների պատմական վեհությունը:
Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը իր կառուցվածքով պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է… Պատերազմի անմիջական տպավորությունների պաշարով նա գրեց «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Այս պոեմն ունի «Հիշողություններ պատերազմի դաշտից» ենթավերնագիրը: Պոեմի առաջին մասում նա պատմում է այն ոգեւորության մասին, որ համակել էր հայրենիքի փրկության համար կռվի գնացող կամավորներին.Նա պոեմում նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհը, խաղողի այգիները, քաղաքները, տները, մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը: Տեսնելով պատերազմի անթաղ դիակները, ամայացած գյուղական խրճիթները՝ պոեմի հերոսը կանգնում է ճակատագրական հարցերի առաջ:
Իբրեւ քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ներսես Շնորհալին ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երեւույթներին անդրադառնալիս երբեմն դրսեւորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ եւ դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի եւ, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, Շնորհալին հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգեւոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առեւտրական եւ երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետեւաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Հեղինակը հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաեւ՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների եւ արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները:
«Ցավագարը» վիպակում Շիրվանզադեն շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։ Վիպակի հիմքում ողբերգական ճակատագիրն է ընկնավորությամբ տառապող մի աղջկա , որը դառնում է ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը: Ընտանիքի ու կնոջ հարցը Շիրվանզադեի ստեղծագործություններում ինչ-որ անջատ թեմա չէ, այլ հասարակության արատների քննադատության միջոցներից մեկը: Գրողը տարատեսակ է պատկերում տարբեր հիմունքներով ստեղծված ընտանիքների դրաման: Մի դեպքում նա ընդգըծում է հասարակական եւ բարոյական օբյեկտիվ պատճառներով քայքայվող ընտանիքի ողբերգությունը, մի ուրիշ դեպքում՝ դրամական գործարքներով ստեղծված անհավասար ամուսնության ծանր հետեւանքն այլ միջավայրից հարստության շրջանն ընկած կնոջ համար: Կանանց մի մասն ընդունում է միջավայրի «գույնը» եւ հանձնվում անառակության, մյուս մասի մեջ արթնանում է արժանապատվությունը, նրանք պաշտպանում են իրենց իրավունքը՝ հակադրվելով հասարակական բարքերին:
1902թ լույս է տեսնում Շիրվանզադեի «Վարդան Ահրումյան» վեպի առաջին մասը, որի մեջ հեղինակն արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ Այս ստեղծագործության միջոցով Շիրվանզադեն բնական, համոզիչ պատկերներով ցուցադրում է դաժան աշխարհում ապրող ազնիվ հոգիների տառապանքը։ Գտնվելով հնի եւ նորի սահմանագծում՝ մարդիկ ողբերգություն են ապրում, քանի որ ավանդական բարքերն այլեւս հարգի չեն, իսկ նորը ոչ մի ժպիտ չի տալիս նրանց տխուր կյանքին։
Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ,աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Իր աշխատության մեջ հեղինակ ներկայացնում է մինչ իր դարաշրջանը հայ ժողովրդի պատմությունը՝հղումներ անելով տարբեր աղբյուրներից:
«Հազարամյակ մը մեզմե առաջ» Մարիամ իշխանուհին Սեւանա կղզում որոշում է կառուցել Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցի եւ այն ավարտուն տեսքի բերելու համար, օգնության է կանչում Հովհաննես վանահորը, ում հետ միասին հատակագծում եւ կառուցում են, իբրեւ` աշխարհիկ կյանքից կտրված կղզում գտնվող սրբավայր: Եկեղեցու կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար Մարիամ Իշխանուհու եղբայրը իր դստեր հետ գալիս է Սեւանա կղզի, սակայն նրանց լաստը խորտակվում է եւ մի երիտասարդ աբեղա, վտանգելով իր կյանքը` փրկում է Իշխանին ու նրա դստերը: Աղջկա կյանքը փրկելուց հետո աբեղան սիրահարվում է Իշխանի դստերը` Սեդային, սակայն հոգեւորականի կոչում թույլ չեն տալիս նրան հանել սքեմը եւ ապրել աշխարհիկ կյանքով: Ի վերջո հոգեւորականը խոստովանում է, որ Սեւանա կղզում կառուցվող եկեղեցին, իրականում ոչ այլ ինչ է, քան իր եւ իշխանուհու սիրո խորհրդանիշը, եւ որոշում է քանդել եկեղցին, եւ մեկ այլ տեղում` առ Աստված իր հավատի օգնությամբ կառուցել մի նոր` սուրբ կոթող: Իր որոշման մասին նա պատմում է կղզու վանականներին, եւ պատճառաբանում, որ եկեղեցին աշխարհիկ է, որովհետեւ դրա հովհանավորը հեթանոս իշխանն է, սակայն վանականները չեն համաձայնվում քանդել եկեղեցին: Երիտասարդ աբեղան այդպես էլ չկարողանալով ընտրություն կատարել կնոջ եւ Աստծո միջեւ, իրեն նետում է լիճը, իսկ վանահայրը հեռանում է կղզուց:
Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարեւորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչեւ 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգեւոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետեւ գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Կյանքի վերջին շրջանում Նար-Դոսը գրել է «Նոր մարդը» (1928) վեպի առանձին հատվածներ:Արձակագիրը փորձում է նախահեղափոխական կյանքը պատկերել նոր լույսի տակ, ցույց տալ այդ կյանքով ապրած մարդկանց հոգեբանությունը։ Գրողի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Դրանով է նա կապվում հայ գրականության՝ XIX դ. վերջին եւ մանավանդ XX դ. սկզբին բարձրացրած համամարդկային ընդգրկման հարցերի ու առաջադիմական ձգտումների հետՆար-Դոսին բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը:
Սեփական խղճի դատաստանի առջեւ Է կանգնեցնում իսկական սերը նաեւ իշխանուհով: Նա ուզում Էր հետ նայել, լսել տարիների, «մանկության հեովոսէ մարած ձայներ», արթնացած խղճի ձայներ: Բայց մոտիկ անցյալը մութ գիշերի նման անթափանց Էր թվում, միայն հատուկենտ լույսեր Էին ասղնտում հուշերի հա֊մատարած սեւ պաստառը… նրա հայացքն ուղղված էր իր ներսը, ՚ ուր մի զարմանահրաշ պատուհան էր բացվել անցած տարիների վրա։ Թելերը, որ նրան կապում էին հին ճանապարհի հետ եւ խաոնվել-խճճվել էին նրա կյանքի թելին, հարազատ էին ու թանկ։ Հուշերը ծանոթ արահետներով նրան տանում են հեռու-հեռու։ Եվ խղճի խայթի պես մի բան ծակում է սիրտը, իրենից հաշիվ էր պահանջում ազնիվ, բարի, հոգատար ամուսինը, որին զոհել էր սեփական հաճույքներին բավարարություն ՛տալու համարՆա մտորում է իր կորցրած տարիների մասին, այն կյանքի մասին, որ նոր էր սկսվել եւ որ կարող էր սկսվել ավելի վաղ։ Իշխանուհին փախչում է մենակությունից, վախենում ինքն իր հետ, ծանր հուշերի ու մտքերի հետ մենակ մնալուց։ Իսկ հուշերն ու մտքերը հնտապնդոլմ են նրան,, անդադրում փնտրում տանջալից «ինչու»-ների պատասխանը, փնտրում տարիների հեռվում, այն օրերում, երբ այնպես թեթեւ էր նայում կյանքին։ Կորցրել էր մի ավելի թանկագին բսւն եւ չէր նկատեք իր կորուստը։ Իշխանուհին մտքերի մեշ աննկատելիորեն փորձում է ճանապարհ հարթել արդարացման համար, իր խղճի հետ հաշտության ելք է որոնում՝ հիմնովին սրբագրելով երեկվա իր հայացքները կյանքի մասին։ Գրողը հոգեբանական ՛երեւույթների պատճառները որոնում է կյանքի պայմանների, միջավայրի ու դաստիարակության եղանակի մեշ։