Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց

Читать онлайн.
Название Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր
Автор произведения Վահան Թոթովենց
Жанр Рассказы
Серия
Издательство Рассказы
Год выпуска 0
isbn 9781772467888



Скачать книгу

զոր Հարություն ժամկոչին երթալեն առաջ հանձնած էր դրացի կիներուն, մորը սնդուկը բանալով և հանելով անկե։Հարություն դարձյալ գրկեց իր մայրը, որ սառույցի պես պաղած էր, և բերավ հյուրասրահ և պառկեցուց նոր փռված ճերմակ անկողնի մը վրա։Աննա խաթուն պառկած էր այնտեղ, կարծես խաղաղորեն կը քնանար։Հաճի Մարկոս տակավին նստած կը մնար միևնույն տեղը, սիգարեթ սիգարեթի վրա կը վառեր և ո՛վ գիտե ինչ լրբություններ կը մտածեր ընելոււ թաղում են անմիջապես հետ։Առավոտուն մեծ բազմություն մը հավաքված էր տունը թաղման ներկա գտնվելու համար։ Ննջեցյալը բարեկամներ իրենց ուսերուն վրա առած փոխադրեցին եկեղեցի։ Ավագ քահանան պատարագ մատույց Աննա խաթունի հոգիին համար։ Պատարագեն հետո թաղումը կատարվեցավ տեղվույն ազգային գերեզմանոցի շրջափակին մեջ, հոն, ուր թաղված էր Հաճի Մարկոս աղայի հայրը, Աննա խաթունի կեսարը, և զինքն ալ թաղեցին ճիշտ անոր կողքին։ Հարություն չէր մոռցած իր հետ բերել Մ եսրոպի և Պողիկի լուսանկարները։ Հարություն դրավ զանոնք դագաղին մեջ, մորը ճիշտ կուրծքին վրա և թևերր խաչաձևեց վրա։Աղավնին չէր զլացած պատարագին ներկա ըլլալ խորին տխրության մեջ, բայց մինչև գերեզմանոց չեկավ։Հողը թափեցին Աննա խաթունի տառապալից ոսկորներուն [ էջ ]վրա, և անոր համար ամեն ինչ վերջ գտավ այս աշխարհի վրա։Հարություն տուն վերադարձին քաշվեցավ սենյակ մը և չուզեց այցելողներուն երևալ։ – Ամեն մարդ թող իրեն գործին երթա, – կըսեր։Բայց Հաճի Մարկոս աղա բոլոր «սիրտ առնողները». ընդունեց և գրեթե ամենուն ալ պատմեց հետևյալ պատմությունը։ – Մեր Աննիկին մեռնելու պատճառը ան անզգամ հարսն էր, հինգշաբթի օրը ելավ գնաց մոտը, աղաչեց, խնդրեց որ տուն վերադառնա և անոթի մորը տունը անոթի չի կենա, բայց անզգամը ոնտեր էր քովեն։ Աննիկը սիրտը կոտրած տուն եկավ, գլուխը դրավ բարձին վրա և ան դնելն էր որ դրավ, ա՛լ ոտքի չի կանգնեցավ, և այսօր ալ թաղեցինք խեղճ կինը։ Մեկու մը որ հարս չի գա՝ չի գար, մեզի հարս չեկավ, ինչ ըրինք, ինչ չըրինք, բան մը չեղավ, վերջը֊վերջը փախավ տունեն գնաց։Հարություն գիտեր, որ իր հայրը բոլորովին պիտի խեղաթյուրեր պատմությունը, բայց չէր ուզեր գալ և այցելողներու ներկայության խայտառակել զինքը։Շատերը պատարագին ներկա գտնվեցան պարզապես տեսնելու Աղավնին, որուն մեկուսացում են ետքը, ինչպես գիտենք, առասպելներ կը պատմվեին։ Աղավնին երբեք չէր փոխված, միևնույն աղջիկն էր, բայց զգալիորեն նիհարցած, սև հագուստներ էր հագած և պատարագին ատեն մռայլ և ընկճված երևույթ մը ուներ։ Բայց թաղեցի բամբասող կնիկներ կրցին նոր առասպելներ հյուսել անոր շուրջը․ – Տեսա՞ր, մեջքը ետին կը քաշեր, կըսեին քի սախտեր է, սուտ չէ։ – Կեսարոջ զարկածը պելլու էր, տեսա՞ր ինչպես կաղ կը քալեր, կըսեն քի կեսարը երկաթով ոտքին է զարկեր։Եվ այսպիսի սուտ տարաձայնություններ, որոնք, հա՞րկ կա ըսել, բովորն ալ շինծու էին։ Կային պարկեշտ կիներ, որոնք կըսեին. – Քա՜, անա՛մ, ինչ որ կըսեն, սուտ է, աղջիկը ինչ որ էր, ան էր, բան մըն ալ չի կա։ [ էջ ]ԺԴԱննա խաթունի թաղումեն հետո երկու նամակներ ղրկվեցան Ամերիկա։ Մեկը գրված էր Հարությունի կողմեն, իսկ երկրորդը՝ Հաճի Մարկոս աղայի։Հարություն կը գրեր.«Սիրելի եղբայրներս,Երեկ, կիրակի, հողին հանձնեցինք մեր մայրիկը կարճ հիվանդութենեն մը հետո։ Բժիշկները ըսին, որ այս հիվանդության պատճառը եղած է երկար տարիներու ցավ մը, որ կամաց֊կամաց խեղճ կնոջ թոքերը մաշեցուցեր է։ Դուք գիտեք