Չհաս է. Մուրացան

Читать онлайн.
Название Չհաս է
Автор произведения Մուրացան
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467048



Скачать книгу

ւզենար էլ այդպես անել՝ չէր կարող, որովհետև յուր բոլոր հաճախորդների հետ նա ինքն էր խոսում և համոզելու վերաբերյալ աննշան գործն անգամ ուրիշին չէր վստահանում: Եվ այդ նրա համար, որ նա, խորը կերպով համոզված էր, թե իրեն նման փորձված ու խելոք դեռ մի ուրիշը չկա: Բայց թե պատահում էր այնպիսի գործ, որի օգուտը գերակշռում էր այն վնասին, որ յուր բացակայության ժամանակ կարող էին հասցնել իրեն յուր գործակատարները, այդպիսի դեպքերում, իհարկել նա կանգ չէր առնում, և փոքրը զոհում էր մեծը ձեռք բերելու համար: Իսկ ինչ խանութների փակելուն և բանալուն է վերաբերում, այդ հանդեսը, իհարկե, նրա ներկայությամբն էր տեղի ունենում, որովհետև պարոն Թովմասը այն կարծիքին էր, որ հավատալը մի թուլություն է, իսկ վստահանալը՝ երկու»:

      Երեկոյան տուն վերադառնալով նա դարձյալ զբաղվում էր առևտրական գործերով: Այդտեղ, ճշմարիտ է, ոչ գնողներ կային, ոչ վաճառողներ, բայց մի համարիչ կար, որ օգնում էր նրան յուր ձանձրույթը փարատելու: Ամբողջ ժամերով նա նրա վերա հաշիվներ էր շինում, պլաններ էր սարքում և ապագա գործերի համար ծրագիրներ էր պատրաստում: Այն ժամերը, որոնց նա գործ էր դնում ոչ յուր հաշիվների համար, նա նրանց կորած էր համարում: Այս պատճառով էլ նա դրացու կամ հասարակության գործերով երբեք չէր հետաքրքրվում: Դրանց վերաբերյալ ամենահետաքրքրական նորություններն անգամ նա լսում էր կատարյալ անտարբերությամբ, մանավանդ որ այդ նորությունների մեջ փողի վերաբերյալ հաշիվներ չկային: Յուր տունը այցելող հյուրերն անգամ պարտավոր էին Թովմասի հետ առևտրի և հաշիվների վերա խոսելու, որովհետև նա սովոր չէր ժամավաճառ լինելու այնպիսի խնդիրների համար, որոնք նրան մի դրամական օգուտ չէին տալիս: Շատերը կարող են կարծել, իհարկե, որ այդ տեսակ դատարկ խոսակցություններն էլ մի դրական օգուտ չէին տալ նրան, բայց պարոն Թովմասը այդ կարծիքը չուներ յուր սովորության վերաբերմամբ: Խոսելով այս և այն գործի կամ հաշվի մասին, նա միշտ մի նպատակ ուներ յուր սրտում, այն է լսել զանազան մարդկանց կարծիքները, և այդ զանազան կարծիքներից նա համեմատական օրենքով քաղում էր այնպիսի օգուտներ, որոնք նրան հարկավորվում էին յուր ապագա ձեռնարկությունների ժամանակ: Եվ ահա հենց այս օգուտներն էին, որոնց ձեռք բերելու համար նա չէր խնայում ոչ հյուրի համբերությունը և ոչ ճաշի, ընթրիքի ժամանակը: Իսկ եթե նրա անվերջ հաշվաբանություններից ձանձրանալով էլ բարեկամ մարդիկ չէին հաճախում նրա մոտ, նա բոլորովին չէր տխրում, որովհետև, դրանով կրկին ապացուցվում էր յուր կարծիքի ճշմարտությունը, թե հաշիվներից խոսելը անօգուտ չէ անցնում: Մի քանի մարդ պակաս հյուրասիրելով՝ նույն չափով Թովմասը պակաս կորուստ էր ունենում: Նա էլ յուր տեսակում մի օգուտ էր, որ չպետք էր արհամարհել: Յուր քսանևհինգ տարեկան հասակում երիտասարդ Թովմասը հինգ հարյուր ռուբլուց ավելի դրամագլուխ չուներ: Բայց յուր անխոնջ աշխատության և տքնաջան գործունեության շնորհիվ այս օրվան օրս նա տեր էր երկու հոյակապ տների, մի քանի կրպակների, վարելահողերի և հարյուր հազարից ավելի կանխիկ դրամագլխի, որ նա շահեցնում էր յուր հաջողակ առևտրով: Սակայն չնայելով այս հարստությանը, պարոն Թովմասը չափից դուրս խնայող և մինչև անգամ ժլատ էր: Հենց այս պատճառով էլ նա մինչև յուր հիսունևհինգ տարեկան հասակը ամուրի մնաց: Ճշմարիտ է, նա ամուսնության ընդդեմ չէր և յուր երիտասարդության օրերում շատ անգամ էր մտադրվել ամուսնանալու, բայց ամեն անգամ էլ յուր հաշիվներին վերահասու լինելով՝ նա եկել էր այն եզրակացության, որ դեռ ժամանակը չէ:

      – Եթե ես ամուսնանամ, – մտածում էր նա, – գիտեմ, որ շատ կսիրեմ իմ կնոջը, ես չեմ կարող անկատար թողնել նրա և ոչ մի պահանջը, մինչև անգամ եթե նա անիրավ էլ լինի: Բայց դրա համար, իհարկե, իմ կարողությունը դեռ փոքր է. լրացնեմ հիսուն հազարը և այն ժամանակ անպատճառ կամուսնանամ…: Բայց մինչև որ նա կլրացներ հիսուն հազար, վախճանվեցավ նրա եղբայր Անտոնը, որ հազիվ մի տարվա ամուսնացած էր, և թողեց նորատի ամուսնուն աղքատ և այրի, իսկ յուր փոքրիկ Պետրոսին դեռ կաթընկեր որբ:

      Թովմասը սիրում էր եղբորը, որովհետև նա մի աշխատասեր մարդ էր (թեպետ մինչև վերջը նրան չներեց, որ նա վաղաժամ ամուսնանալով դժբախտացրեց իրեն), ուստի յուր հովանավորության ներքո առավ իր այրի հարսին և նրա մանկանը:

      Չնայելով որ Հռիփսիմեն (այդ էր հարսի անունը) յուր ժուժկալ և խնայասեր բնավորությամբ առաջվանից ավելի չափավոր դիրքում սկսավ պահել տագեր տան ծախքերը, այսուամենայնիվ այն օրից սկսած, որ նա յուր որդու հետ միասին մուտ գործեց այդ տունը, պարոն Թովմասը այլևս անկարելի համարեց յուր ամուսնությունը, որովհետև նա հավատում էր որ տան ծախքը կրկնապատկվել էր – նա պետք է ապրեցներ յուր եղբոր կնոջը և նրա որդուն, իսկ այս վերջինին պիտի ուսում տար, երբ նա մեծանար:

      Այս հոգսերը ստիպեցին Թովմասին եռապատկելու յուր ուժն nւ աշխատությունը: Բարեբախտաբար մի քանի դեպքեր նրան այնպես հաջողեցին, որ յոթ, ութ տարվա ընթացքում ոչ միայն հիսուն հազարը, այլև մի քանի ուրիշ տասնյակ հազարներ ավելացան նրա դրամագլխի վրա:

      Թովմասը հիշեց յուր խոստումը ամուսնանալու մասին: Բայց այս անգամ ուրիշ արգելք կար նրա դիտավորությունը խափանող – Պետրոսն արդեն մեծացել էր, նա կարդում էր տեր-Արութի մոտ: Միկիթ-բեկը, որ դատարանի մի ծառայող էր, բայց պ. Թովմասի ամենալավ բարեկամը, խորհուրդ տվավ նրան ուղարկել Պետրոսին Թիֆլիսի գիմնազիոնը:

      «Նա ուշիմ և ընդունակ երեխա է, – ասաց նրան Միկիթ-բեկը, – և քանի որ փոքր է, պետք է հոգաս նրան այդ հաստատության մեջ ընդունել տալու, մի քանի տարուց ետ դժվարությամբ գլուխ կբերվի այդ գործը և քեզ վերա ավելի ծախք կնստի: Ուղարկիր նրան գիմնազիոն հենց այժմյանից և ոչինչ մի խնայիր նրա ուսման և կրթության համար. Պետրոսի բարեհաջող զարգացումը կկրկնապատկե մի օր քո հարստությունը…

      Թովմասը լսեց Միկիթ-բեկին և ոլղարկեց Պետրոսին Թիֆլիս: Հետևապես այն գումարը, որ նա կարծում էր, թե կարող է յուր ամուսնության համար գործադրել, հատկացրեց եղբոր որդուն, իբրև