Автор

Все книги издательства Автор


    Գթության քույրեր

    Մուրացան

    «Գթաթյան քույրեր» (1902) երկում Մուրացանը փորձում է վերստին հարություն տալ առաքյալ հերոսին, սակայն իրականությունը փշրում է նրա պատրանքները։ Նրա համոզմամբ հասարակությունն այլես ընդունակ չէ առաքյալներ ծնելու, քանի որ «ժամանակի նշանը» անձնասիրությունն է, որ տրոհել էր մարդկային էությունը եւ օտարել նրանից հերոսականն ու էպիկականը։ Իր ստեղծագործության մեջ արծարծելով անհատի ու հասարակության փոխհարաբերության հարցը՝Մուրացանը առաջադրում էր որոշակի էթիկական սկզբունքներ։ Հետեւելով Կանտի էթիկային՝ նա մերժում էր հեդոնիզմը, դրան հակադրելով երջանկաթյան իր ըմբռնումը՝ «նվիրվել հասարակաց բարվույն եւ դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկաթյուն»։

    Նոյի ագռավ

    Մուրացան

    «Նոյի ագռավը» ռեալիստական պատմվածքում Մուրացանը հակադրում է վերացող գյուղացիական ապրելակերպը քաղաքի ապրելակերպին, քննադատում այն մտավորականներին, որոնք գյուղացիական հասարակությունից ելնելով մեջք են թեքում գյուղին: Վիպակի հերոսը գյուղի սոցիալական ու կրթական բարեփոխումների նպատակային գործունեության կարեւոր միջոց է համարում «համբերությունը»: Վերջապես նույն վիպակում, ակնարկելով հասարակական մտայնություններում տիրող գաղափարական ներհակությունները, Մուրացանը պատճառը վերագրում է գիտակցության եւ հոգեբանության սահմանը գծող նախապաշարմունքին: Խավարը կարելի էր փարատել միայն կրթության եւ լուսավորության միջոցով, դժվար հաղթահարելի մի սահման, որտեղ ստուգվում է առաքյալի բարոյական նվիրումը: Ամենից առաջ անհրաժեշտ է «համբերություն եւ բարոյական ուժ», անձնականը ընդհանուրին զոհելու զգացում, «անպայման անձնուրացություն եւ անձնազոհություն… որովհետեւ մարդու գոյության բուն նպատակը, հետեւաբար նաեւ նրա իսկական երջանկության գրավականը, ուրիշ ոչ մի բանի մեջ չեմ տեսնում, բացի միայն սեփական Եսն ուրիշի բարիքին զոհաբերելու մեջ»:

    Անմեղ զրույցներ

    Մուրացան

    Մուրացանն իր «Անմեղ զրույցներ» պատմվածքների շարքի միջոցով ցույց է տալիս ժամանակի հայ հասարակության մտավոր ու ֆիզիկական ստրկացված վիճակը, նուրբ հումորի միջոցով ծաղրում իրենց թղթակից համարող «մտավորականներին» , ի ցույց դնում հայ հոգեւորականության որոշակի խավերի կեղծավորությունն ու գյուղական էլիտայի տգետ հնազանդությունը: Միաժամանակ նա ի դեմս «Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին» պատմվածքի հերոսի միջոցով ցույց է տալիս երիտասարդ մտքի մաքրությունն ու ազնվությունը: Ժամկոչ Պետրոսի կերպարով Մուրացանը ներկայացնում է գյուղացու բնորոշ մի տիպար, որն ամեն ինչ տեսնում է, ականջալուր եւ ականատես է, սակայն սեփական կարիքի բավարարմամբ նախընտրում է լռել ու հարմարվել տիրող պայմաններին: «Հատուկ թղթակիցը» պատմվածքն աչքի է ընկնում հերոսի ծաղրով, մի քաղքենի, ով իրեն առաջադեմ է համարոմ , մինչդեռ չունի անգամ սեփական կարծիք: Առաջին դեմքով ներկայացվող պատմվածքները այնքան խոսուն ու դիպուկ են, որ թվում է՝ ընթերցողն ապրում է նույն ժամանակահատվածում, ու մշտապես առնչվում է կերպարների հետ:

    Պատմվածքներ

    Մուրացան

    Պատմվածքներ Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880–ական թվականների սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանության հիմքը համարում էին «նյութական հարստությունը». Մուրացանը դրան հակադրում էր «Բարոյական հարստություն» տեսակետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության եւ ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ եւ կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ Մուրացանը երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյականության հիմքերը՝ եկեղեցին, ընտանիքը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ Այս իրողությունը որոշակի ուղղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաջորդելով բացահայտ միտումնավորություն։

    ՀՀ Սահմանադրություն

    Республика Армения

    Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաեւ արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը եւ ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

    ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

    Народное творчество

    Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա (փետրվարի 25, 1865 – օգոստոսի 31, 1927), հայ զորահրամանատար, պետական գործիչ ֆիդայապետ (հայդուկապետ)։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արեւմտյան Հայստան, ուր մնում է մինչեւ 1904 թվականին։ 1912-1913 Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում եւ մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

    Պատմութիւն

    Աբրահամ Կրետացի

    «Պատմութիւն» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում), որտեղ նկարագրվում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում եւ Մուղանի դաշտում 1736 թ.-ի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։ Կրետացու «Պատմագրությունը» տպագրվել է 1796 թ.-ին, Կալկաթայում եւ 1870 թ.-ին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել Բրոսեն եւ հրատարակել «Collection d'historiens armenians» ժողովածուում:

    Թէոդորոս Ռշտունի

    Ծերենց

    «Թեոդորոս Ռշտունի»՝ պատմական վեպ Ծերենցի հեղինակությամբ։ Հրատարակվել է 1881 թվականին։ Այս վեպում արտահայտված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների եւ պետականության անկման հետ։ Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի եւ Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության»դաշինքը։

    Պոեմներ, առակներ, հեքիաթներ

    Աթաբեկ Խնկոյան

    Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր էր, սիրում էր հանպատրաստից ստեղծագործել: Բնավորության այդ գծերը դրսեւորվել են նրա առակներում, որտեղ ծաղրել է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունը, դատարկ ճառասացությունը, փառամոլությունը, շողոքորթությունը եւ մարդկային այլ արատներ: Ճանաչված են նաեւ «Մեղուն», «Լուսինը», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը», «Գիրք», «Փիսիկ», «Խոզի այծերը», «Սերոբը» գործերը: Նրա առակներն ու ոտանավորները, փոխադրությունները («Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու մրջյունը», «Խոզն ու ագռավը») սիրելի են եւ՜ մեծերին, եւ՜ փոքրերին: Չափածո գրվածքներից են` «Աղվեսն ու արջը», «Ցորնատերն ու ջաղացպանը», «Գյուղացին ու արջը» եւ այլն, արձակներից են` «Խուլի այծերը», «Իմ բալիկը» «Գալոյի աղվեսը» եւ այլն: Հայ գրականության մեջ բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր խայթող ու խորիմաստ առակները:

    Պատմվածքներ

    Հովհաննես Թումանյան

    Հասկերում» 1907 թ. տպագրվեց «Գիքորը»՝ գրված դրանից ավելի քան տաս տարի առաջ, Մինչեւ 1914 թ. երեւան եկան նաեւ տասնյակից ավել նոր պատմվածքներ, որոնց թվում՝ «Եղջերուն», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Իմ ընկեր Նեսոն», «Գելը» եւ այլն։Այս երկրորդ շրջանում են գրվել ու հրատարակվել նաեւ շուրջ երկու տասնյակ հեքիաթ: Կենդանության ժամանակ Թումանյանի տպագրած պատմվածքները, ինքնուրույն եւ թարգմանական հեքիաթները ծավալով մեծ չեն եւ միասին հազիվ մի ոչ մեծ հատոր են կազմում։ Ի դեպ, իր արձակ գործերը ի մի հավաքելու փորձ նա չի արելԵթե հիշենք, որ հասուն շրջանում Թումանյանը տպագրել է քնարական ե վիպական չափածոյի երեք ստվար ժողովածու (1903, 1908 եւ 1922 թ,), ապա արձակ երկերի ամբողջական հրատարակության նկատմամբ այս «անտարր֊բերությունը», թացի գործնական դժվարություններից, ըստ երեւույթին, պետք է բացատրել նաեւ իր ստեղծագործության այս մասի նկատմամբ նրա ունեցած որոշ «վերապահությամբ»։«Երկաթուղու շինությունը» պատմվածքում Հայ գյուղաշխարհ մուտք գործող երկաթուղու եւ նրա բերած նոր Հարաբերությունների շուրջ զրուցակիցների թեր եւ դեմ կարծիքներին հետեւում է մի այսպիսի կտրուկ վերջաբան. «Ո՛ւ–ո՛ւ֊ո՛ւ… Ձորերում սուրում էր երկաթուղին։ Նոր էր մտել նա մեր ձորերը»։ Այսպես, օբյեկտիվորեն ցույց է տրվում իրականության մեջ կատարված տեղաշարժերի անդառնալի ընթացքը։ Ճիշտ է, ողբերգության հետագա ընկալումը կարծեք թե հանվում է պատմվածքի առկա սահմաններից, բայց ընթերցողի երեւակայության մեջ այն հարատեւում է ավելի մեծ ցավով, քան եթե այդ բոլորը ուղղակի նկարագրվեր։ «Կենդանիների ՚կյանքից» քաղված պատմվածքները («Արշաորս», «Գելը», “Ծղրիդը»), ամեն մեկը յուրովի, ավարտվում են այնպիսի վերջույթներով, որոնք ակնարկում են բնության հարատեւող մեծ կյանքը, մարդու եւ կենդանու անմիջական կապերը նահապետական լեռնաշխարհում։