Автор

Все книги издательства Автор


    Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի

    Հասան Ջալալեան

    1916-1920-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արեւելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում եւ Փարիզում։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները եւ շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։

    Ազգային ջոջեր

    Հակոբ Պարոնյան

    XIX դարի 70–80-ականները, երբ Հակոբ Պարոնյանը ստեղծեց «Ազգային ջոջերը», համընկնում էին Օսմանյան կայսրության պատմության տխրահռչակ «զուլումի» դարաշրջանին: «Ազգային ջոջերն» այն ժամանակ ապրող նշանավոր հայերի կենսագրություններն էր ամփոփում: Պարոնյանի ստեղծած այս դիմապատկերները ամենից հաջողվածներից է: Որքան շատ են «հերոսի» թերությունները, այնքան երգիծանքը հաջողվում է: Օ. Խոճասարյանի կենսագրականում բացակայում է ծննդյան թիվը, որ սովորաբար բոլոր երեւելիների դիմապատկերներում ստուգապես կա: «Ազգային ջոջերում» ազգին մատուցած ծառայությունները կարեւորելու տեսակետից է ներկայացված Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը (1837–1884):

    Մեծապատիվ Մուրացկաններ

    Հակոբ Պարոնյան

    Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի եւ մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։ Վեպի առերեւույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի եւ մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

    Պաղտասար աղբար

    Հակոբ Պարոնյան

    Պաղտասար աղբարը հարուստ պոլսահայ է։ Նա դիմում է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, ինչի պատճառը կնոջ` Անույշի դավաճանությունն է։ Սակայն Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից ու դիմում է բազմաթիվ խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ կեղծիք է, սակայն որքան էլ ձգտում է, չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը։

    Ամբոխները խելագարված

    Եղիշե Չարենց

    «Ամբոխները խելագարված» պոեմը գրել է 1919թ.: 1917թ., երբ Ռուսաստանը մի ծայրից մյուսը ապրում էր հեղափոխության ազատարար շնչով, ոտի ելած ժողովրդի պայքարը, հեղափոխության վիթխարի տարիներին ու վեհությունն արտահայտելու համար նա գրեց «Ամբոխները խելագարված» պոեմը: «Ամբոխները խելագարված» պոեմում հեղափոխությունը ներկայացվում է քաղաքների, գյուղերի, ու ստեպների ժողովրդական զանգվածների միջոցով: Պոեմում ժողովուրդը դուրս է եկել հին աշխարհւ կործանելու եւ նորը կառուցելու համար: Չարենցը մեծարում է ժողովրդական հեղափոխական կամքը, նրա դյուցազնական ոգին, նպատակների պատմական վեհությունը:

    Դանթեական առասպել

    Եղիշե Չարենց

    Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը իր կառուցվածքով պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է… Պատերազմի անմիջական տպավորությունների պաշարով նա գրեց «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Այս պոեմն ունի «Հիշողություններ պատերազմի դաշտից» ենթավերնագիրը: Պոեմի առաջին մասում նա պատմում է այն ոգեւորության մասին, որ համակել էր հայրենիքի փրկության համար կռվի գնացող կամավորներին.Նա պոեմում նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհը, խաղողի այգիները, քաղաքները, տները, մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը: Տեսնելով պատերազմի անթաղ դիակները, ամայացած գյուղական խրճիթները՝ պոեմի հերոսը կանգնում է ճակատագրական հարցերի առաջ:

    Տաղեր

    Ներսես Շնորհալի

    Իբրեւ քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ներսես Շնորհալին ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երեւույթներին անդրադառնալիս երբեմն դրսեւորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ եւ դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի եւ, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, Շնորհալին հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգեւոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առեւտրական եւ երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետեւաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Հեղինակը հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաեւ՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների եւ արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները:

    Չար ոգին

    Ալեքսանդր Շիրվանզադե

    «Ցավագարը» վիպակում Շիրվանզադեն շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։ Վիպակի հիմքում ողբերգական ճակատագիրն է ընկնավորությամբ տառապող մի աղջկա , որը դառնում է ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը: Ընտանիքի ու կնոջ հարցը Շիրվանզադեի ստեղծագործություններում ինչ-որ անջատ թեմա չէ, այլ հասարակության արատների քննադատության միջոցներից մեկը: Գրողը տարատեսակ է պատկերում տարբեր հիմունքներով ստեղծված ընտանիքների դրաման: Մի դեպքում նա ընդգըծում է հասարակական եւ բարոյական օբյեկտիվ պատճառներով քայքայվող ընտանիքի ողբերգությունը, մի ուրիշ դեպքում՝ դրամական գործարքներով ստեղծված անհավասար ամուսնության ծանր հետեւանքն այլ միջավայրից հարստության շրջանն ընկած կնոջ համար: Կանանց մի մասն ընդունում է միջավայրի «գույնը» եւ հանձնվում անառակության, մյուս մասի մեջ արթնանում է արժանապատվությունը, նրանք պաշտպանում են իրենց իրավունքը՝ հակադրվելով հասարակական բարքերին:

    Վարդան Ահրումյան

    Ալեքսանդր Շիրվանզադե

    1902թ լույս է տեսնում Շիրվանզադեի «Վարդան Ահրումյան» վեպի առաջին մասը, որի մեջ հեղինակն արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ Այս ստեղծագործության միջոցով Շիրվանզադեն բնական, համոզիչ պատկերներով ցուցադրում է դաժան աշխարհում ապրող ազնիվ հոգիների տառապանքը։ Գտնվելով հնի եւ նորի սահմանագծում՝ մարդիկ ողբերգություն են ապրում, քանի որ ավանդական բարքերն այլեւս հարգի չեն, իսկ նորը ոչ մի ժպիտ չի տալիս նրանց տխուր կյանքին։

    Պատմութիւն

    Անանիա Շիրակացի

    Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ,աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Իր աշխատության մեջ հեղինակ ներկայացնում է մինչ իր դարաշրջանը հայ ժողովրդի պատմությունը՝հղումներ անելով տարբեր աղբյուրներից: