«Երևակայության խաղեր» և «Արևիկի ու Մաքսիմի ընկերների ակումբը» տարբեր ճակատագրեր, հետաքրքրություններ, կյանքի փորձ ունեցող երեք սերունդների հեղինակների գրքեր են: Նրանց միավորում է անձի ձևավորման, ընտանեկան արժեքների վերաբերյալ ընդհանուր մոտեցումը: Գրքի գլխավոր հերոսները մանկահասակ անձնավորություններ են, բաց՝ անկեղծ երկխոսության համար, արժանի՝ վստահության, հոգատար, հարգալից վերաբերմունքի իրենց հանդեպ, մանկական զգացումների, անուրջների ու ստեղծագործության նուրբ ու փխրուն աշխարհի նկատմամբ: