Ռափայել Պատկանյան

Список книг автора Ռափայել Պատկանյան



    Բանաստեղծություններ

    Ռափայել Պատկանյան

    Պատկանյանի մոտ 50 մանկական բանաստեղծությունների մեծ մանսը սերտորեն առնչվում էր իր պոեզիայի ընդհանուր մոտիվներին, ելնում հայրենասեր քաղաքացի դաստիարակելու նպատակադրումից: Օրինակ, «Օրորոցի երգը» բանաստեղծության մեջ հոգնատանջ մայրը հրավիրում է զանզազան թռչունների: Պատկանյանը պահանջում էր մարտական դաստիարակություն, որովհետեւ ըստ նրա երեխան պետք է դառնար հայրենասեր, հայրենիքի մարտիկ: Պատկանյանի հասարակական – քաղաքական հայացքների հետ անմիջականորեն կապված «Մեծ» եւ «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունները վաղուց մտել են մանկական գրականության շարքեր: «Արաքսի արտասուքը» բանաստեղծության մեջ ոտանավորի իմաստը թանձրացվում է Արաքսի ափերով քայլամոլոր շրջող հեղինակին Արաքսի կողմից տրված պատասխանում: Այստեղ Պատկանյանի խոհն արտահայտում է վշտահար Արաքսը, որ պատմում է իր «բյուրավոր ցավերը», հիշում անցյալի փառավոր օրերը: Զուտ մանկական բանաստեղծություններից ուշագրավ են Պատկանյանի «Ճար», «Գութ», «Ձմեռ», «Պտուղներ» ստեղծագործությունները, որտեղ հեղինակը դրսեւորում է իր ամբողջ հումանիզմը եւ մտահոգությունը հայ ազգի ճակատագրի նկատմամբ: «Պտուղներ» ոտանավորի մեջ պտուղներն ակամա հիշեցնաում են նան հայրենիքը: Սոցիալական խնդիրներին անդրադարձող «Ձմեռ» եւ «Ներ տարի» ոտանավորներում Պատկանյանը մանկան զվարճության կողքին հիշում է նաեւ նրա կարիքավոր լինելը: Պատկանյանը շարունակում է Աբովյանից սկսվող լուսավորության եւ ուսման թեման: Այդպիսիք են «Ամենամեծ անբախտություն», «Խելոք երեխան», «Ժրաջան տղան», «Վարժատուն» բանաստեղծությունները: