Ուսումնամեթոդական ձեռնարկում քննարկվում են ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությանը և դրա զարգացմանը խոչընդոտող գործոններին, հարկման համակարգերին, հաշվապահական հաշվառման վարման պահանջներին, ինչպես նաև ֆինանսական հետազոտությանը և ստուգմանը վերաբերող հարցեր։ Ներկայացված են ֆինանսատնտեսագիտական ոլորտի հետազոտությունների իրականացման ընթացքում ընկերության զուտ ակտիվների արժեքի, թողարկված բաժնետոմսերի և բաժնեմասերի շուկայական արժեքների որոշման մոտեցումներ և ընկերությունների «իրական անվճարունակության» առկայության տնտեսագիտական վերլուծության ուղղություններ։ Qննարկվում են նաև կորպորատիվ կառավարման սկզբունքներին, շահույթի ճիշտ կառավարմանը և ներդրողների շահերի պաշտպա¬նությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շահութաբաժնային քաղաքականության տեսություններում առկա հիմնահարցեր, որոնք վերաբերում են ընկերության շուկայական արժեքի վրա շահութաբաժնային վճարումների ներազդեցությանը և վերջինս չափորոշող գործոններին:
Ուսումնամեթոդական ձեռնարկում քննարկվել են դատափորձագիտության, դատական փորձագետի գործունեության ու դատական փորձաքննության նշանակման, ինչպես նաև աուդիտի, ֆինանսական ստուգման և տնտեսագիտական փորձաքննության համեմատական վերլուծության, տնտեսագիտական փորձագիտական հետազոտության կիրառական հատուկ մեթոդների և տնտեսագիտական փորձաքննության շրջանակներում պետությանը պատճառված վնասի հետազոտության վերաբերյալ հարցեր: Վերլուծվել են կազմակերպության անվճարունակության հատկանիշների որոշման տնտեսագիտական փորձաքննության մեթոդաբանության խնդիրներ՝ զուտ ակտիվների և ընկերության շուկայական կապիտալացման արժեքի որոշման համատեքստում: Ներկայացվել են կազմակերպության գույքի, մտավոր սեփականության օբյեկտների, բաց թողնված օգուտի, ինչպես նաև ֆինանսական ակտիվների (բաժնային, պարտքային և ածանցյալ գործիքների) արժեքային գնահատման սկզբունքներ և մոտեցումներ: